Կարծիք

17.05.2021 13:57


Որ շուխուր չանենք, ամբողջ Հայաստանը կհանձնես, այ դժգույն ու դժբախտ

Որ շուխուր չանենք, ամբողջ Հայաստանը կհանձնես, այ դժգույն ու դժբախտ

Երկրի թիվ 1 չարիքը Անվտանգության խորհրդի առավոտվա նիստում չնայած նրան, որ հաստատում է՝ մայիսի 12-ից ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցիները ՀԵՏ ՉԵՆ ՔԱՇՎԵԼ, հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվում է լարվածություն եւ ադրբեջանական ուժերի ագրեսիվության աճ, բայց ինչպես բնորոշ է ամենաէժան պոպուլիստին, չի մոռանում սլաքները ուղղել խնդիրը բարձրաձայնող ընդդիմության վրա: Այ չստացված գերագույն գլխավոր հրամանատար, երեկ վոզի տղերքիդ ու անլվա դեպուտանկեքիդ քսի էիր տվել Վահե Հակոբյանի ու Հրանտ Բագրատյանի վրա, ինչ է՝ բացահայտել էին կեղծքը, բացահայտել էին, որ քո թողտվությամբ ՀՀ պետական սահմանը հատած ադրբեջանցիները հետ չեն քաշվել, էսօր ասում ես՝ «հա հետ չեն քաշվել, բայց դե հերիք ա շուխուր անեք»: Որ շուխուր չանենք, ամբողջ Հայաստանը կհանձնես, այ դժգույն ու դժբախտ!

6 ամիս առաջ այս օրը 6 ամիս ժամանակ էիր խնդրում գերիների «շուտափույթ վերադարձի» , անհետ կորածների ճակատագրերի «շուտափույթ պարզաբանման», զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատման ու բարեփոխման համար…: 6 ամիս անց դու անգամ զոհերի, անհետ կորածների ու վիրավորների թիվն ես թաքցնում, գերիների վերադարձի խնդրից ձեռք ես քաշել, թուրքին բերել հասցրել ես Սյունիք ու Գեղարքունիք: 6 ամիս անց դու ոչ թե խնդիր ես լուծել, այլ խնդիրներ ես ավելացրել: Լավ, մարդ էսքա՞ն ապիկար ու անբաշար կլինի, ոնց դու ես, այ չստացված!

Ագնեսսա Խամոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը