Լրահոս

07.06.2011 15:54


Կոնկրետ Սերժ Սարգսյանի շուրթերից

Կոնկրետ Սերժ Սարգսյանի շուրթերից

Մեկնաբանելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի հայտարարությունը՝ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը «7օր»–ին ասել է, թե իրենք լսել են նաև Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը, ուստի ակնկալում են նաև Սերժ Սարգսյանի ասելիքը։

Իհարկե, Կարեն Կարապետյանի ասածը շատ ավելի մոտ է իրեն՝ որպես աշխատակազմի ղեկավար, բայց դա ընդամենն ընթացիկ խոսակցություններ են, որն ի վերջո ավարտվելու է մեկ այլ սցենարով։

Նա ընդգծել է, որ հենց Սերժ Սարգսյանն անձամբ պետք է հայտարարություն անի, ինչպես հայտարարեց, որ մարտի 1–ի հետաքննությունը պետք է շարունակվի։

Լյուդմիլա Սարգսյանի կարծիքով՝ Կարեն Կարապետյանը, իհարկե, ինքնագլուխ հայտարարություն չի արել, բայց դա արվել է առայժմ ներսի խնդիրները վերահսկելու համար։ Նա նաև ընդգծել է, որ նման ծանր իրավիճակում, երբ «երկիրը ցնցումների մեջ է, ու ժողովուրդը կոնկրետ պատասխանի է սպասում, իսկ Սերժ Սարգսյանն էլ լռում է», դա նախագահի կեցվածք չէ։

«Գիշերային որոշմա՞ն եք սպասում, տիկի՛ն Սարգսյան, որովհետև ՀՀԿ–ի համար դա գիշերային որոշում կլինի» հարցին ի պատասխան՝ նա ասել է.

Իհարկե։ Պարտադիր չէ՝ գիշերը որոշվի, բայց կարևոր է, որ Սերժ Սարգսյանը հնչեցնի իր որոշումը։ Մեզ համար որոշումը կլինի այն, ինչ կհնչի կոնկրետ Սերժ Սարգսյանի շուրթերից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը