Կարծիք

17.05.2021 11:58


Չեմ պատրաստվում կրկին մոլորվել այն մտքով թե վտանգի ու սպառնալիքի պահին պիտի համախմբվել դավաճան իշխանությունների շուրջ

Չեմ պատրաստվում կրկին մոլորվել այն մտքով թե վտանգի ու սպառնալիքի պահին պիտի համախմբվել դավաճան իշխանությունների շուրջ

Ես երեկ չեմ մասնակցել Լոս Անջելեսում ադրբեջանի հյուպատոսարանի դիմաց կազմակերպված ցույցին: Եվ ունեմ դրա համար հիմնավոր պատճառներ:

Ա) Ինձ համար այս պահին գլխավոր վտանգը Երևանի կառավարական առանձնատանը նստած հողատու դավաճանն է: Վտանգն ու սպառնալիքը վերացնելու համար նախ պիտի լուծել նրա հարցը:

Բ) Դեռ նույեմբերի 10-ին՝ ստորացուցիչ պայմանագրի ստորագրումից հետո եմ հայտարարել: Թուրքին հող հանձնած իշխանություններին սատարող ցանկացած անձ ինձ համար հավասար է թուրքին: Հետևաբար անիմաստ է թուրք իշխանություններին սատարող անձի կողքին կանգնել ու հավակնել, թե կռվում ես թուրքի դեմ: Դրանք անհամատեղելի են:

Գ) Չեմ պատրաստվում կրկին մոլորվել այն մտքով թե վտանգի ու սպառնալիքի պահին պիտի համախմբվել դավաճան իշխանությունների շուրջ: Քանի՞ անգամ պիտի խաբվել նույն խաղով:

Ռոբերտ Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը