Լրահոս

07.06.2011 15:33


Քադաֆիի նստավայրի շրջանում նոր պայթյուններ են եղել

Քադաֆիի նստավայրի շրջանում նոր պայթյուններ են եղել

«Բի–Բի–Սի»–ն հաղորդում է, որ Տրիպոլիում պայթյուններ են եղել այն թաղամասում, որտեղ տեղակայված է Լիբիայի առաջնորդ գնդապետ Մուամար Քադաֆիի բնակելի համալիրը։

«Ասոշիեյթիդ Պրես» գործակալությունը փոխանցում է, որ Լիբիայի առաջնորդի նստավայրի մոտ տեղի ունեցած պայթյունները կարող են լինել ՆԱՏՕ–ի ռազմաօդային ուժերի հարձակումների հետևանք։ Գործակալության տվյալներով՝ այսօր Հյուսիսատլանտյան դաշինքի օդուժը ամենաքիչը 11 հարված է հասցրել Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի ուղղությամբ։

Ավելի վաղ ԶԼՄ–ները լուրեր էին տարածել, թե Մ. Քադաֆիի նստավայրի մոտ 4–6 պայթյուն է գրանցվել։ Սակայն «Ասոշիեյթեդ Պրես»–ի փոխանցմամբ՝ լիբիական իշխանությունների ներկայացուցիչները դեռևս չեն հաստատել այս տեղեկությունը։ Զոհերի ու վիրավորների վերաբերյալ տվյալներն առայժմ չեն ճշտվել։

Այս խորագրի վերջին նյութերը