Պարզվում է՝ իրենից հետո, 23 տարի, ոչինչ չի եղել։ Ոչինչ, ոչ մի բան։ Փաշինյանի միակ մեղքն էլ մեն մի հատիկ սադրիչ արտահատությունն է։
Հարց-պատասխան 2․
Պարզվում է՝ 1998-ին ինքը կարող էր հրաժարական չտալ-չհեռանալ 10 տարվա անգոյության։ Այսօր հանկարծ պարզվում է՝ բանակի, ազգային անվտանգության, ոստիկանության, երկրապահի որոշ շրջանակների, Ելցինի կողմից աջակցության լուրջ առաջարկներ է ունեցել։ Տարիքով մարդուն անվայել ճիշտ չի ասում։ Այսօրվա Սասունն էլ չէր աջակցում։
/Խաղաղություն քեզ, Վազգեն Սարգսյան/։
Հարց-պատասխան 3․
23 տարվա իր ալֆան ու օմեգան այստեղ է՝ բացառել Ռոբերտ Քոչարյանի վերահաստատումը պետության ղեկին։
Հիշեցում՝ երկրորդ նախագահի իշխանության տասը տարիներին վախից կամ ամոթից չի համարձակվել ծպտուն հանել։ Ասպարեզ է իջել վերջինիս պաշտոնավարման ժամկետը լրանալուց ամիսներ առաջ միայն։
Եվ իր մարտի 1-ի իր վրեժխնդրությունից էր, որ մինչեւ 2018-ի մայիս պետությունը ոտքի չէր կանգնում։ Հետո՝ նույն մարտի 1-ի Նիկոլով ուշաթափվեց։
Հարց-պատասխան 4․
Այդ՝ իր ասած տեխնոկրատ կառավարությունը Վազգեն Մանուկյանի ժամանակավոր վարչապետությամբ էր լինելու։ Բնականաբար, ոչ միայն չի աջակցել, այլև շունչ ի բռին, նույն վրեժխնդրությամբ խանգարել է։
Հարց-պատասխան 5․
Նույն դիվական մտասևեռումն է Ռոբերտ Քոչարյանի հանդեպ։ Այստեղ ճիշտ չէ, տեղին չէ առաջին նախագահի՝ երրորդ նախագահի հանդեպ մեղմ վերաբերմունքի պատճառներին անդրադառնալը։
Հարց-պատասխան 6․
Տեսական դատողությունները թողնենք։ Իր շրջանի՝ իբր ազգային համաձայնության կառավարությունների մասին պնդումները իրականության աղերս չունեն։ Ազնիվ չեն նվազագույնը։
Հարց- պատասխան 7․
Հաստատումն է բացահայտ ճշմարտության․ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ընտրություններին մասնակցելու որոշումը միայն մեկ նպատակ ունի՝ պայքարել Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Սա վրեժխնդիր լինելու նրա ամենավերջին հնարավորությունն է։ Բաց չի թողնելու։ Ազգային-պետական շահի բացարձակ բացակայություն։
Ենթադրում եմ՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կտրուկ պատասխանները առջեւում են։
Հարց-պատասխան 8․
Տեսական ճիշտ կամ սխալ դատողություններ՝ իբր նաեւ Փաշինյանի դեմ։ Բայց սարսափով, որ եթե Քոչարյանի հաղթանակի դեպքում պետությունը կարողանա մեջքը շտկել, 23 տարեկան իր վրեժխնդրությունը /ու թերեւս կյանքը/ անիմաստ կդառնա։
Հարց-պատասխան 9․
Ինչպես արել է 2007-2008, 2015-ի միտինգներին՝ ժողովրդավարությամբ սքողված՝ մեկ անձի կամքի հաշվենկատ պարտադրում։
Հերձումն Լևոն Տեր-Պետրոսյանի․․․ վերջին ելույթի
Կռապաշտության մի օր էլ անցավ․ ՀԱԿ-ն էր իր կուռքով
Հարց-պատասխան 1․

Նիկոլ Փաշինյան՝ մի փոքր ավելի մեծ տարիքով։
Աղվան Վարդանյանի ֆեյսբուքյան էջից