Աշխարհ

15.05.2021 20:03


Փոխհրաձգություն է տեղի ունեցել Ադրբեջանի և Իրանի սահմանին. երկու ադրբեջանցի զինվորական մահացել է

Փոխհրաձգություն է տեղի ունեցել Ադրբեջանի և Իրանի սահմանին. երկու ադրբեջանցի զինվորական մահացել է

Ադրբեջանի Պետական սահմանային ծառայությունը հայտնել է Իրանի հետ սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության մասին, ինչի հետևանքով երկու ադրբեջանցի զինծառայող է մահացել:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով գերատեսչության հաղորդագրությանը, «16:00-ի սահմաններում երեք անհայտ անձինք խախտել են սահմանը Յարդըմլըի շրջանի գյուղերից մեկի մոտակայքում»:

«Սահմանը խախտողները չեն ենթարկվել «կանգնել» հրամանին, կրակ են բացել սահմանապահների ուղղությամբ, նետել են իրենց բեռն ու փորձել են թաքնվել դեպքի վայրից: Բացված կրակի հետևանքով վիրավորում են ստացել ավագ լեյտենանտ Էյվազով Սամիր Էլմար օղլուն և կրտսեր սերժանտ Ալիմով Ֆարիդ Էլչին օղլուն: Նրանց հոսպիտակացրել են, սակայն չի հաջողվել փրկել նրանց կյանքը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Դեպքի վայրում հայտնաբերվել է մոտ 10 կգ թմրանյութ: Սահմանը հատողներից մեկը ձերբակալվել է: Մյուսների որոնումները շարունակվում են: Հայտնի է, որ ձերբակալված անձն Իրանի քաղաքացի է: Նրա ինքնությունը պարզվում է:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը