Լրահոս

07.06.2011 14:18


Ս. Սաֆարյանը չի բացառում, որ ՀԱԿ–ն ու իշխանությունը առաջիկա ընտրություններում դաշինքով հանդես կգան

Ս. Սաֆարյանը չի բացառում, որ ՀԱԿ–ն ու իշխանությունը առաջիկա ընտրություններում դաշինքով հանդես կգան

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ չի բացառել, որ ՀԱԿ–ն ու իշխանությունը գալիք ընտրություններում դաշինքով հանդես գան։

«Գաղափարական ընդհանրություններ կան մասնավորապես արտաքին քաղաքականության ասպարեզում, այնպես էլ ներքին քաղաքական դաշտում գոհունակության գնահատականներ կան,–նշել է նա ու շարունակել,–եթե իշխանության բաժանման վերաբերյալ նրանք ձեռք բերեն կոնկրետ համաձայնություն և հաղթահարեն անվստահության ներկայիս մակարդակը, ապա ես միանգամայն հնարավոր եմ համարում միասին դաշինքով հանդես գալը։ Բնականաբար, ընդհանուր կոալիցիա կազմելը, ընդհանուր դաշինքի մեջ լինելը և նույնիսկ իշխանության մեջ լինելը բացարձակապես հակացուցված չեն:

Մեկնաբանելով այն հարցը, թե ինչու են ՀԱԿ անդամները ասում, որ «Ժառանգությունն» ու մյուս ընդդիմադիր ուժերը խանդով են վերաբերվում ՀԱԿ–իշխանություն երկխոսությանը՝ բանախոսն ասել է.

–Մենք բացարձակ չենք խանդում։ Սակայն ինչպես կարող ենք դրական վերաբերվել այն երկխոսությանը, որտեղ պայմանավորվածություններ են ձեռք բերվում խորհրդարանը կիսելու վերաբերյալ, կամ թե՝ Արցախի հարցում ինչ զիջումների պիտի գնան, կամ հայ–թուրքական հարաբերությունները ինչպես կենդանացնեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը