Է. Անտինյան. «Եթե որսորդը որս է դառնում, չպետք է մեղադրի հաջորդ որսորդին»
Այն պնդումները, թե արտահերթ ընտրություններ են լինելու, ընտրազանգվածին խաբելու հերթական տարբերակն են։ Այս մասին լրագրողներին ասել է ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանը՝ ավելացնելով, թե իհարկե, եթե ընտրազանգվածն ուզում է խաբվել, դա նրա գործն է։
–Այն մարդը, որը Լևոն Տեր–Պետրոսյանին հավատում է՝ անկախ նրանից, թե նա ինչ է ասում, և երջանիկ է, որ Լևոն Տեր–Պետրոսյանի կողքին է, մեր նպատակը նա չէ։ Մեր նպատակն ամբողջ ժողովրդին երջանիկ դարձնելն է։ Իսկ այն հատվածի հարցը լուծված է, իրենք երջանիկ են։ Մենք խոսում ենք մնացածի մասին, որոնք խաբված են։ Որովհետև եթե մարդիկ ասում են՝ տեսանելի ապագայում Լևոն Տեր–Պետրոսյանին փոխարինող չկա... Եթե անհատին փոխող չկա, ուրեմն այդ կառույցը չի կարող լինել ինստիտուցիոնալ, եթե նույնիսկ ունենա 10 հազ. գրասենյակ։ Ինստիտուցիոնալ է այն, որ անհատի փոփոխությամբ կառույցը շարունակում է գոյատևել։ Եթե ասում են՝ ինչ ուզում է ասի Լևոն Տեր–Պետրոսյանը, նա՛ է առաջնորդը, ուրեմն այդ կառույցն ինստիտուցիոնալ լինել չի կարող։ Կուզի՝ կասի հեղափոխություն, կուզի՝ հեղափոխությունից կհրաժարվի,–ասել է Էդվարդ Անտինյանը,–իսկ եթե որսորդը որս է դառնում, չպետք է մեղադրի հաջորդ որսորդին։
ՀՌԱԿ–ը պատրաստվում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին և վստահ է, որ այս ամռան ընթացքում հասարակությունը մի փոքր ուշքի կգա, առաջին պլան կմղվեն գաղափարները, ծրագրերը և քաղաքական թիմերը, որոնք այդ ծրագրերը կարող են իրականացնել, սեպտեմբերին կներկայացվեն ձևաչափեր՝ հավանաբար մեկից ավել։
–Ճիշտ կլինի, որ գաղափարական տեսանկյունից համախմբվեն, իրենց տեսակետները ներկայացնեն, եթե կհաջողվի գալ իշխանության, թող հետընտրական դաշինք կազմեն,–ասել է Է. Անտինյանը։
Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններում իրենց թեկնածուի հարցին, ապա ՀՌԱԿ ատենապետն ասել է, որ իրենք այդ ուղղությամբ դեռևս չեն մտածում, քանի որ ընդհանրապես կողմնակից են խորհրդարանական կառավարման համակարգին։

7or.am