Լրահոս

07.06.2011 13:46


«Ժառանգության» պատգամավոր. «ՀԱԿ–ն ու նրա առաջնորդն ընդունում են, որ Սերժ Սարգսյանը պետք է լինի հաջորդ նախագահը»

«Ժառանգության» պատգամավոր. «ՀԱԿ–ն ու նրա առաջնորդն ընդունում են, որ Սերժ Սարգսյանը պետք է լինի հաջորդ նախագահը»

–Այս տարվա գարունը բացարձակ լակմուսի թուղթ դարձավ ՀԱԿ–իշխանություն հարաբերությունները խորքային մակարդակում դիտարկելու առումով,–այսօրվա ասուլիսում ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։

Նրա խոսքերով՝ «Ժառանգությունը» շատ բուռն արձագանքեց կոալիցիոն հուշագրին, որը ըստ նրա, մնում է ոչինչ, քան հաջորդ ընտրություններում գործող իշխանության վերարտադրության վերաբերյալ հայտարարություն, որին, սակայն, շատ տարօրինակ կերպով ՀԱԿ–ը և նրա առաջնորդը որևէ կերպ արձագանք չտվեցին։

–Սա նշանակում է, որ ՀԱԿ–ն ու նրա առաջնորդն ընդունում են, որ Սերժ Սարգսյանը պետք է լինի հաջորդ նախագահը, և ինքն իրեն վերարտադրի։ Ես դա ընդդիմադիր նորմալ կեցվածք չեմ համարում,–ասել է բանախոսն ու հավելել, որ ՀԱԿ–ի կողմից ձևավորված պատվիրակությունն ուղղակի իմիտացիա է՝ ցույց տալու, որ կա արտահերթ ընտրությունների խնդիր, որը, սակայն, ՀԱԿ–ի համար առաջնահերթ չէ։

–Թե՛ իշխանությունը, թե՛ Ազգային կոնգրեսը պարզապես ժամանակ են ձգում՝ իմիտացիոն կեղծ գործընթաց սկսելով,–նշել է Ս. Սաֆարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը