Կարծիք

14.05.2021 17:20


«Գորշ գայլերը» այսօր գրավել են իշխանությունը. Ուրցաձորի համայնքապետ (տեսանյութ)

«Գորշ գայլերը» այսօր գրավել են իշխանությունը. Ուրցաձորի համայնքապետ (տեսանյութ)

«Այսօր վտանգն ավելի է խորացել, երբ մեր Արցախը՝ մեր Հայաստանի «գոհարը» իշխանավորները նվիրեցին թուրքերին»,-նման կարծիք հայտնեց Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը՝ Yerevan.Today-ի հետ ունեցած զրույցում:

Մեր այն դիտարկմանը, որ Ուրցաձորը սահմանամերձ Երասխ գյուղից ուղիղ գծով ընդամենը 12 կմ է հեռու, համայնքի ղեկավարն ընդգծեց, որ ուղիղ գծով ավելի մոտ է: Նրա խոսքով՝ ոչ մի պաշտպանական դիրք գոյություն չունի, միայն մեկ լեռ է՝ Ուրցասարը, որտեղով ըստ Ռաֆիկ Անդրեասյանի՝ թշնամին կարող է անարգել անցնել:

«Մեր ժողովուրդը կարծես դյուրահավատ է դարձել. հավատաց նիկոլիզմին ու լևոնիզմին ու երբ մեկտեղված եկան իշխանության, առաջին հարվածը կրեց գեներալիտետը: Այն գեներալիտետը, որի համար 90-ականների պատերազմի ժամանակ գլխագին էին խոստանում թուրքերը. նույն Մանվել Գրիգորյանի համար 50 միլիոն գումար էին խոստանում»,-նշեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը