Ստեփան Սաֆարյան. «Թե՛ ՀԱԿ–ը, թե՛ իշխանությունը արտաքին քաղաքական դաշտում ունեն մոտ դիքորոշումներ»
Այսօր լրագրողների հետ է հանդիպել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն ու նշել, որ ներկայիս ներքաղաքական զարգացումները բավական հետաքրքիր հանգրվանի են հանգեցնելու։
Նրա կարծիքով յուրաքանչյուր ընտրության ժամանակ ձևավորվող նախընտրական շարժում (որը նաև հետընտրական գործունեություն է ծավալում) ենթարկվում է որոշակի ձևափոխությունների, և 2008–ին ձևավորված շարժումը բացառություն չէր։
–Այսօր փորձ է արվել արհեստական շնչառություն տալ այդ շարժմանը,–նկատել է Ս. Սաֆարյանը։
Ըստ բանախոսի՝ Երևանի քաղաքային ավագանու ընտրություններից հետո այս շարժումը վճռորոշ փուլ մտավ, ու ակնհայտ դարձավ՝ ուր է այն գնում։
«Հենց 2009–ին արտաքին քաղաքական դաշտում իշխանության ձեռնարկած քայլերին ՀԱԿ–ը կամ լռելյայն համաձայնություն էր տալիս, կամ նրա հայտնած առարկությունները շատ փոքր էին ու չէին վերաբերում ռազմավարությանը։ Հայ–թուրքական, հայ–ռուսական հարաբերություններում, արցախյան հիմնախնդրում ՀԱԿ–ն ու իշխանություններն ունեն մոտ դիրքորոշումներ։ Երկու կողմերն էլ, ըստ էության, չեն ճանաչում Արցախի տարածքային ամբողջականությունը և գտնում են, որ այդ տարածքների մի հատվածն առնվազն սակարկության է ենթակա կարգավիճակի դիմաց»,–ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը։

7or.am