Լրահոս

07.06.2011 12:47


Բաց նամակ Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Բաց նամակ Ամենայն Հայոց Կաթողիկոս Նորին Ս. Օծություն Տ.Տ. Գարեգին Երկրորդին
Վեհափա՛ռ Տեր,
2011թ. հունիսի 10-ից 15-ը Դուք միջեկեղեցական և հովվապետական այցով գտնվելու եք Վրաստանում՝ այցելելով նաև Սամցխե-Ջավախք-Ծալկա հայաբնակ տարածաշրջանը: Այցի ընթացքում Վրաստանի պատրիարք Իլիա Երկրորդի, ինչպես նաև պետական բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` նախագահ Մ. Սաակաշվիլիի հետ նախատեսված Ձեր հանդիպումներում Դուք, անշուշտ, բարձրացնելու եք Վրաստանում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իրավունքների վերականգմանն առնչվող խնդիրները, մասնավորապես՝ Վրաստանում հայ առաքելական եկեղեցու պաշտոնական կարգավիճակի ստացման, Ջավախքում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առանձին թեմի բացման, Խորհրդային ժամանակաշրջանում հայ եկեղեցուց բռնագրավված կրոնական կառույցների վերադարձի, դրանց վերանորոգման ու վերաբացման հարցերը:
Սակայն ջավախքահայությանը մտահոգող կենսական խնդիրների միայն մի մասն են վերաբերում հոգևոր-կրոնական ոլորտին: Խորհրդային Միության փլուզումից անց այս 20 տարիների ընթացքում Վրաստանի իշխանությունները հետզհետե խստացնում են իրենց քաղաքականությունը վիրահայության և ջավախքահայության նկատմամբ: Ոտնահարվում են ջավախքահայության ոչ միայն կրոնական, այլ նաև քաղաքական, քաղաքացիական, լեզվակրթական և մշակութային տարրական իրավունքները: Վրացերենի իմացության բարելավման պատրվակով միջոցներ են
ՀՀաայյրրեեննաադդաարրձձոոււթթյյաանն եեււ հհիիմմննաավվոորրմմաանն հհաասսաարրաակկաակկաանն կկաազզմմաակկեերրպպոոււթթյյոոււննննեերրիի մմիիոոււթթյյոոււնն
““YYeerrkkiirr”” UUnniioonn ooff NNoonn--ggoovveerrnnmmeennttaall OOrrggaanniizzaattiioonnss ffoorr RReeppaattrriiaattiioonn aanndd SSeettttlleemmeenntt
UUnniioonn ddeess aassssoocciiaattiioonnss «YYeerrkkiirr» ppoouurr llee ppeeuupplleemmeenntt eett llaa rrééiinnsseerrttiioonn
ССооююзз ооббщщеессттввеенннныыхх ооррггааннииззаацциийй «ЕЕррккиирр» ппоо ррееппааттррииааццииии ии ооссввооееннииюю
ձեռնարկվում հայոց լեզուն հանրային կիրառությունից հանելու, ինչպես նաև հայկական դպրոցների վրացականացման ուղղությամբ:
Այն ջավախքահայերը, որոնք փորձում են բողոքի ձայն բարձրացնել վրաց իշխանությունների խտրական քաղաքականության դեմ, ենթարկվում են հետապնդման: Այսպես, 2011թ. հուլիսի 17-ին լրանում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրյալ զավակ, ջավախքահայ ազգային - քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի բանտարկության երրորդ տարին: Նա, խայտառակ օրինախախտումներով ուղեկցվող դատավարության արդյունքում, դատապարտվել է 10 տարվա ազատազրկման` մի շարք շինծու մեղադրանքների հիման վրա:
Վեհափա’ռ Տեր,
Ջավախքահայության առջև ծառացած վերոնշյալ խնդիրների առկայության պայմաններում ջավախքահայության մեջ օր օրի արմատավորվում են վախի, անտարբերության և հիասթափության տրամադրությունները, որից ելքը ջավախքահայը տեսնում է սեփական հայրենիքից հեռանալու կամ էլ սեփական ինքնությունից հրաժարվելու և տիտղոսակիր ազգին ձուլվելու միջոցով: Այս գործընթացներն ուղղակիորեն վտանգում են Ջավախքի՝ որպես հայաբնակ տարածքի ապագան:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ որպես հայկական ազգային-հոգևոր գլխավոր կառույց, դարեր շարունակ եղել է այն հզոր կռվաններից մեկը, որի միջոցով հայը նույնիսկ հայկական պետականության սահմաններից դուրս կամ ոչ անկախ վիճակում պահպանել է իր ազգային նկարագիրը: Հայոց եկեղեցին նպաստել է հայապահպանությանը ոչ միայն իր գոյության փաստով, այլ նաև հանուն հայ գիր-գրականության, հայ դպրության պահպանման և տարածման, ազգային հավատի նկատմամբ բոլոր ոտնձգությունների դեմ իր ակտիվ պայքարով: Հայոց եկեղեցին եղել է և պետք է մնա այն կառույցը, որը պատմական հանգամանքների բերումով ստանձնել է հայ ժողովրդի ոչ միայն հոգևոր, այլ նաև հասարակական-քաղաքական խնդիրներին արձագանքելու առաքելությունը: Դա հաշվի առնելով՝ ակնկալում ենք, որ Վրաստան Ձեր այցելության ժամանակ Դուք, հավատարիմ մնալով Հայոց եկեղեցու դարավոր ավանդույթներին, վրաց հոգևոր և աշխարհիկ իշխանությունների առջև կբարձրացնեք հայաբնակ Ջավախքի ապագայի համար կենսական նշանակություն ունեցող վերոնշյալ բոլոր խնդիրները:
«Երկիր» միություն

Այս խորագրի վերջին նյութերը