Կարծիք

14.05.2021 09:17


Այս ի՞նչ ես դարձել Հայ Մարդ, թա՛փ տուր քեզ, ուշքի՛ արի․ հողդ ոտքերիդ տակից տանում են

Այս ի՞նչ ես դարձել Հայ Մարդ, թա՛փ տուր քեզ, ուշքի՛ արի․ հողդ ոտքերիդ տակից տանում են

Երեկ օրվա երկրորդ կեսին տարածվեց հետևյալ տեղեկատվությունը, իբր «ավարտվել են բանակցություններն ադրբեջանցիների հետ. արդյունքները հայտնի չեն»։

Սա հերթական հաղորդագրությունն է Հայաստանի իշխանությունների ստոր լինելու մասին։ Սրանք «բանակցում» են միջազգային բոլոր նորմերով հանցանք գործած և անհապաղ պատժի ենթակա սահմանախախտի հետ։ Որովհետև, որևէ պետության սահմանն ապօրինի հատելը՝ հանցագործություն է։

Ո՞ւմ հետ են բանակցում, ինչի՞ շուրջ են բանակցում, ի՞նչու են բանակցում, ո՞վ է բանակցում...
Մինչև 2018թ., երեք հզոր պետությունների նախաձեռնությամբ և մնացյալ աշխարհի աջակցությամբ՝ ադրբեջանի հետ բանակցությունը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ու հակամարտության խաղաղ կարգավորման մասին էր։ Իսկ այդ ողջ ընթացքում, Հայաստանի կողմից տրված անվտանգության երաշխիքներով, չճանաչված Արցախը դեֆակտո տնօրինում էր Հարավային Կովկասում շուրջ 12000 ք/կմ-ը։ Բանակցում էին Մոսկվայում, Քի Վեսթում, Լիսաբոնում, Փարիզում, Վիեննայում, Ժնևում, Սոչիում, Կազանում և տասնյակ այլ քաղաքներում։ Բանակցում էին պետության ղեկավարներն ու արգործնախարարները։ Գիտեին ու՞ր են գնում, ինչի՞ համար, և ի՞նչ են ակնկալում։ Իսկ աշխարհն ուշադիր հետևում և տարեցտարի ավելի էր հարգում Հայաստանն ու աշխարհասփյուռ Հայերին։
Հիմա ինչ-որ մի պատահական վայրում նստած «բանակցում են», որպեսզի սահմանախախտ թշնամին Սյունիքից դուրս գա։ Վաղը մի քարի վրա նստած «կբանակցեն», որպեսզի Գեղարքունիքից դուրս գան։ Հաջորդ օրը մի ծառի տակ «կբանակցեն», որ Տավուշից դուրս գան, հետո Արարատի մարզից և այսպես շարունակ։
Թուրքը չի փոխվել, մնացել է նույն նենգ հայատյացը։ Իսկ հայը՝ փոխանակ պատմության դասերով խելք հավաքի՝ նիկոլի ձեռքին խեղկատակ է դարձել։

Խեղճ հայ ժողովուրդ, ընդամենը երեք տարի առաջ դու իսկական հպարտ քաղաքացի էիր, պատիվ ու հարգանք ունեիր աշխարհում, Հայրենիք ու պետություն էիր զարգացնում, անվտանգ ու համերաշխ էիր քո տանը։ Էս ի՞նչ է դարձրել քեզ նիկոլը։ Տնից, տեցից, հողից, հայրենիքից, պատվից, ապագայից, անվտանգությունից, փողից, կյանքից զրկել է քեզ քո «սիրելի նիկոլն ու իր բերած թուրքական նիկոլիզմը»։

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը