Լեյլա Սարիբեկյանը հույս ունի, որ քաղաքական գործիչները կխնայեն արվեստին ծառայող մարդկանց
Երգչուհի Լեյլա Սարիբեկյանը «7օր»–ի հետ զրույցում պնդել է, որ երբևէ չի մասնակցել որևէ կուսակցության կամ քաղաքական գործչի կազմակերպած նախընտրական քարոզարշավի և առաջիկայում էլ չի մասնակցի։
–Երբևէ չեմ մասնակցել քարոզարշավի, որը պարունակում է քարոզ՝ հօգուտ որևէ կուսակցության։ Բայց եթե այդ համերգը կազմակերպված է ժողովրդի համար և կոնկրետ կուսակցական կողմնորոշման, հօգուտ որևէ կուսակցության համար չէ, եթե դա պարտադրված չէ, եթե քեզ չեն օգտագործում որպես միջոց, ես մասնակցում եմ։ Ի վերջո, բոլոր հայերն էլ մերոնք են։ Ես ամեն մարդու կողքին եմ, ով մտածում է հայ մարդու մասին,–ասել է Լեյլա Սարիբեկյանը։
Երգչուհին նաև հույս է հայտնել, որ առաջիկայում քաղաքական գործիչները կխնայեն արվեստին ծառայող մարդկանց, քանի որ նրանց ներկայացրած արվեստը պատկանում է բոլոր ժամանակներին։
–Ես ուզում եմ, որ այս հարցում բարոյական մոտեցում լինի։ Երբ համերգ է լինում, և կուսակցական, կառավարության անդամները մեզ լսում են, հաճույք են ստանում, հպարտանում են, ես ուզում եմ, որ դա լինի ամբողջ ազգինը։ Բայց, իհարկե, եթե ինչ–որ մեկն ունի կուսակցական կողմնորոշում, դա էլ է նորմալ։ Ուղղակի ես կուզեի, որ արվեստագետները զերծ մնային այդ ամենից և ամբողջ ժողովրդի կողքին լինեին, և ընդհանրապես բոլորը լինեին ժողովրդի կողքին։ Ի վերջո, կլինի՞ մի օր՝ այդ բոլոր քարոզները, որ տարվում են, ծառայեն ժողովրդին, ոչ թե ժողովրդի միջոցով մարդիկ իրականացնեն իրենց իղձերը։
Լեյլա Սարիբեկյանն ավելացրել է նաև, որ շատ կցանկանար՝ լինեին ազգին ծառայող, հեղինակություն վայելող արվեստագետներ, որոնց խոսքը որոշիչ և հարգանքի արժանի է, իսկ կառավարության անդամներն ու ապագա պատգամավորներն էլ փորձեն նրանց զերծ պահել նախընտրական քարոզչությունից։
–Եթե ինչ–որ բան անում են, թող չենթարկեցնեն իրենց, այլ պարզապես երգիչները, արվեստագետները գնան ժողովրդի մեջ և նրանց լավ, դրական բաներ մատուցեն, երիտասարդությանն էլ օրինակ ծառայեն իրենց վարքագծով։ Ես կուզեի, որ այսպիսին լինեին այդ համերգները, միջոցառումները, ոչ թե պարտադրեին, որ արվեստին ծառայող մարդիկ ստիպված լինեն իրենց կամքին հակառակ բաներ անել,–հավելել է երգչուհին։
Նա նաև ցանկանում է, որ Հայաստանը լինի օրենքի գերակայության երկիր, երեխաներն ապրեն արժանապատիվ, հավատան, որ իրենց ապրուստը կարող են վաստակել ազնիվ աշխատանքով, մա՛րդը գերագույն արժեք լինի, իսկ իշխանավորներն էլ իրենց աթոռն առաջին հերթին ծառայեցնեն այդ մարդկանց բարօրության համար։
–Ամեն մեկը պետք է իրենից կախված ամեն ինչ անի։ Եթե ուզում ենք, որ ինչ–որ բան մեր երկրում փոխվի, ապա ամեն մեկը պետք է մտածի՝ ի՛նքն ինչ է անում դրա համար։ Պետք է ոչ միայն փորձել դիտողի դերում լինել, այլ մտածել, թե ինչ արեցինք մեր երկրի համար։ Ես ուզում եմ, որ ժողովրդի և պաշտոնյա անձանց միջև երկխոսությունը մարդկային և ազգային բարոյական արժեքների վրա կառուցվի, որպեսզի մենք հավատանք, որ մեր մասին մտածում են, կանգնենք մեր ղեկավարի կողքին,–ասել է երգչուհին։

7or.am