Կարծիք

13.05.2021 21:10


Սահուն անցում «հերոսից» դեպի ողորմելի

Սահուն անցում «հերոսից» դեպի ողորմելի
Հայաստանի խեղճուկրակ պաշտոնակատարը ճարահատյալ դիմեց ՀԱՊԿ՝ օգնություն աղերսելով։
Հիշեցում․
2018թ․ ստի և կեղծիքի արդյունքում իշխանության եկած ողորմելին, վարչապետի աթոռին իրեն առյուծ զգաց (գուցե պատվեր կատարեց, չգիտեմ) և թիկունքից, ուժգին հարված հասցրեց այն անվտանգության կառույցին , որի անդամ է Հայաստանը և որի գլխավոր քարտուղարն էր Հայաստանի ներկայացուցիչ, գեներալ, արցախյան պատերազմի հերոս Յուրի Խաչատուրովը։ «Հերոս» վարչապետի հանձնարարությամբ, նրան ենթարկվող, ԱԱԾ, ՀՔԾ, ՀՀ դատախազության ողորմելի ղեկավարները քրեական գործ թխեցին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ։ Եվ․․․ երկու տարի անց սկսվեց աղետաբեր պատերազմը։ Արդեն այսօր, նախկին «հերոս», այսօր արդեն ողորմելի պաշտոնակատարը աղաչում է ՀԱՊԿ-ին փրկել մնացյալ Հայաստանը։
Հարց․
Ենթադրենք, անկախ Յուրի Խաչատուրովի դեմ գործ թխելուց, պատերազմը լինելու էր և ունենալու էինք նույն արդյունքը։ Հազար անգամ ավելի շահեկան վիճակում չէի՞նք լինի, եթե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը լիներ Յուրի Խաչատուրովը։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը