Վրաստանում կանխվել է ՆԱՏՕ–ի գրասենյակի ահաբեկչությունը
Վրաստանի իրավապահ մարմինները կանխել են Թբիլիսիում ՆԱՏՕ–ի դաշնային գրասենյակի ահաբեկչությունը։
Ինչպես մամուլի ասուլիսում տեղեկացրել է հետախույզ Գեորգի Բուխրաշվիլին, ահաբեկչությունը կանխվել է երեկ՝ հունիսի 6–ին։
–Մցխեթի շրջանում ձերբակալվել է Բադրի Գոգիաշվիլին, ում մոտ պայթուցիկ էր հայտնաբերվել, որն էլ առգրավվել է ոստիկանության կողմից և չեզոքացվել հատուկ ջրցան սարքի միջոցով։ Ձերբակալվածի ցուցմունքներից պարզ է դարձել, որ նա հանձնարարական է ստացել ռուսական զորքի ղեկավարի, ինչպես նաև Ախալգորիում տեղակայված Ալեքսանդր Սոկոլովի, ոստիկանության վարչության ղեկավար Վլադիմիր Պուխաևի և Ախալգորիի ոստիկանության աշխատակիցներից մեկի կողմից՝ գտնելու Թբիլիսիում այնպիսի շենք, որտեղ տեղակայված լինի որևէ միջազգային կառույց։ Անձինք, որոնք նշվել են Բադրի Գոգիաշվիլիի կողմից, ընտրել են Թբիլիսիում ՆԱՏՕ–ի դաշնային գրասենյակի շենքը և պահանջել ռումբը հենց այնտեղ պայթեցնել,– հայտնել է հետախույզը։
Ձերբակալվածի ցուցմունքներից նաև պարզ է դարձել, որ ահաբեկչության իրականացման համար նրան 2 հազ դոլար պետք է վճարեին։