Կարծիք

13.05.2021 20:48


Մի հատ կարդացեք, հետո հարց տամ․ մեր ՊՆ-ն ա գրել

Մի հատ կարդացեք, հետո հարց տամ․ մեր ՊՆ-ն ա գրել
Ադրբեջանի զինված ուժերը «հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի եւ Սիսիանի սահմանային հատվածներում... Երկու դեպքում էլ ՀՀ զինված ուժերի գործողությունների արդյունքում առաջխաղացումը կասեցվել է, ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել տարածքն անհապաղ լքելու և իրենց ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ»։
Հիմա հարց.
1, Կա՞ հայերենի մի մասնագետ, ով սա կարդալուց հետո միանշանակ եզրակացություն կանի: Օրինակ ես հասկանում եմ էսպես. թուրքերը առաջ են եկել, մերոնք ասել են՝ հո՛փ: Սրանք էլ առաջ չեն եկել, բայց հետ էլ չեն գնացել:
2, Հիմա սա լա՞վ լուր ա, թե՞ միդիատեռոՏ բան ա
Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը