Նովրուզ Մամեդով. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հնարավոր է՝ դրական քայլեր ձեռնարկվեն»
Ինչպես հաղորդում է «Trend» գործակալությունը, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարցերով բաժնի պատասխանատու Նովրուզ Մամեդովն այսօր լրագրողներին հայտարարել է, որ, հաշվի առնելով Ռուսաստանի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի նախագահների՝ Դովիլում կայացած հանդիպման ժամանակ արված հայտարարությունը, կարելի է ասել, որ ղարաբաղյան հակամարտության հարցում կարող են դրական որոշակի քայլեր ձեռնարկվել։
Նրա խոսքերով՝ համաձայն համանախագահների և միջազգային հանրության կարծիքի՝ հիմնական հարցը, որի շուրջ անհրաժեշտ է հասնել պայմանավորվածության, տարածաշրջանում ստատուս–քվոյի փոփոխությունն է։