Մենք եղանք հայ ժողովրդի այն սերունդը, որը սեփական աչքերով տեսավ Հայաստանի Հանրապետության կազմավորումն ու կործանումը
Զարմանալի է, որ Հայրենիքի մի քանի տասնյակ հազար քառակուսի կիլոմետր տարածքները թշնամուն հանձնած, հազարավոր երիտասարդների կյանքը խլած, պետությանը միլիարդավոր դոլարների վնաս պատճառած մարդը, խախտելով Սահմանադրությունը դեռևս շարունակում է մնալ իշխանության ղեկին, բայց մենք դեռևս անհանգստանում ենք թշնամու լրացուցիչ 3 կմ առաջխաղացման փաստից։
Ես չեմ կարող պատկերացնել, թե դավաճանի համար ինչ տարբերություն նա Հադրութն ու Շուշին է հանձնում թշնամուն, թե Իշխանասարն ու Կապանը։ Քանի դեռ հանդուրժող ենք ու հենց իրեն չենք հանձնում թշնամուն, ապա չպետք է անհանգստություն ունենանք հայրենիքը մաս-մաս կամ գուցե միանգամից կործանելու համար։
Այս ողջ ժամանակահատվածում մեր տագնապը դրան է միտված, որը, ցավոք, հանդիպում է հասարակության լայն զանգվածների անտարբեր ու կրավորական վերաբերմունքին։
Հետաքրքիր է, թե ընտրությունների գնալու պատրաստակամություն հայտնած քաղաքական ուժերը հաշվարկե՞լ են, որ այդ գործընթացի նախաձեռնությունը պատկանում է մի մարդու, որի նպատակն ամենևին ժողովրդավարական ընտրությունները չեն, այլ ամեն գնով իշխանության պահպանումը։
Իսկ ի՞նչ կարող է տեղի ունենալ, եթե COVID-19-ի հանգամանքով կամ սահմանային լարվածության պատճառաբանությամբ․ Հայաստանում վերստին հայտարարվի արտակարգ կամ ռազմական դրություն և ապօրինի կերպով իշխանությունը զավթած մարդն իր համար կառավարելի ժամանակահատվածով հետաձգի բոլոր ընտրությունները։
Այս թեզը բացառող բոլոր գործիչներին առաջարկում եմ հայացք գցել Հայաստանի վերջին երեք տարիների պատմությանը և արդեն իսկ ընդունված որոշումներին և դրանց ժամկետներին։
Մենք եղանք հայ ժողովրդի այն սերունդը, որը սեփական աչքերով տեսավ Հայաստանի Հանրապետության կազմավորումն ու կործանումը, պատերազմում հաղթանակներն ու պարտությունը։ Հայ ժողովուրդը հետևողականորեն ապացուցում է, որ ինքն արժանի չէ պետություն ունենալու պատվին և իրավունքին։

Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից