Կարծիք

13.05.2021 13:48


«Հայ-ադրբեջանական» համատեղ գործողություն Սյունիքի դե՞մ

«Հայ-ադրբեջանական» համատեղ գործողություն Սյունիքի դե՞մ
Կապիտուլյանտի պապից ավելի կաթոլիկ վկաներից մեկը` տխրահռչակ հովսեփ խուրշուդյանը, բացահայտել է Սյունիքի ուղղությամբ թշնամու ձեռնարկած վերջին գործողության մոտիվացիան։ Այն է` «երբ Պուտինը Ալիեւի միջոցով Սյունիքում ՀՀ սահմանին նախընտրական սադրանքներ է կազմակերպում, որ իր դրածո Քոչարյանը ձայն հավաքի-ի՞նչ է պետք անել։ Ճիշտ է-պետք է ռազմական դրություն հայտարարել եւ անորոշ ժամանակով հետաձգել ընտրությունները։ Իսկ Քոչարյանի 3 մլն կաշառքի գործի քննությունը արագացնել ու դատավճիռ կայացնել»։
Այսինքն, ալիևի հետ բանավոր համաձայնությամբ «նախընտրական ճեղքում» իրականացնել Սյունիքում, էդ հողի վրա թքածը լիզել` վերականգնել «սխալմամբ» վերացված ռազմական դրությունը, չեղյալ ճանաչել հունիսի 20-ի արտահերթ ընտրությունները, քանզի վտանգ կա, որ կապիտուլյանտը կարող է տապալվել։ Հետո հընթացս, գեղական կարգով «չեզոքացնել» կապիտուլյանտի վերարտադրության գլխավոր սպառնալիք Քոչարյանին` արագացված տեմպերով առաջ բրթել «կաշառքի գործը», որի անհիմն լինելն անգամ կապիտուլյանտի սրտի դատավոր Դանիբեկյանն էր միառժամանակ առաջ փաստել` սևով սպիտակի վրա արձանագրելով հիմնավոր կասկածի բացակայությունը...
Քոչարյանին նման պրիմիտիվ հնարքներով չեզոքացնել, բնականաբար, չի ստացվի, բայց Սյունիքը մանրից թշնամուն փեշքեշ անելու հարցում կարող են և հաջողել, եթե թույլ տանք. պե՞տք է, չէ՞, պատժել սյունեցիներին անհնազանդության համար...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը