Կարծիք

13.05.2021 17:41


Եթե այսօր Սև լճի կողմ են եկել և դիրքավորվել, մեկ այլ օր էլ Սևանա լճի հատվածում կդիրքավորվեն ինչ-որ կեղծ քարտեզների հիման վրա

Եթե այսօր Սև լճի կողմ են եկել և դիրքավորվել, մեկ այլ օր էլ Սևանա լճի հատվածում կդիրքավորվեն ինչ-որ կեղծ քարտեզների հիման վրա

Սարսափելին այն չէ, որ թշնամին եկել ինչ-որ բարձունքում նստել է, նման դեպքեր նախկինում էլ են եղել եւ ստացել են կոշտ, կոպիտ եւ անհամաչափ պատասխան։ Սարսափելին այն է, որ թշնամին դա կարողացել է իրականացնել ինչպես երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն է ասում՝ ԱՌԱՆՑ ԿՐԱԿՈՑԻ։

Այսինքն, մենք հայտվել ենք այպիսի իրավիճակում, որ թշնամին առանց դիմադրության հնարավորություն ունի որտեղ ուզի գա եւ դիրքավորվի՞։

Պատկերացնո՞ւմ եք դա ինչ է նշանակում։

Էտ տրամաբանությամբ, ստացվում է, որ եթե այսօր Սեւ լճի կողմ են եկել եւ դիրքավորվել, մեկ այլ օր էլ Սեւանա լճի հատվածում կդիրքավորվեն ինչ որ կեղծ քարտեզների հիման վրա։

Հ.Գ․ Արա դուք պետությո՞ւն եք, թե՞ «տաբոռ», էս ի՞նչ եք անում, ո՞նց եք մտածում, եթե մտածում եք, իհարկե...

Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը