Կարծիք

13.05.2021 09:14


Եթե մի օր Սյունիքը թուրքի բաժին դառնա, չեմ մեղադրելու կառավարությանը․ մեղադրելու եմ այն բիոզանգվածին, որ լսելով լսեցին, բայց չլսեցին, տեսնելով տեսան, բայց չտեսան...

Եթե մի օր Սյունիքը թուրքի բաժին դառնա, չեմ մեղադրելու կառավարությանը․ մեղադրելու եմ այն բիոզանգվածին, որ լսելով լսեցին, բայց չլսեցին, տեսնելով տեսան, բայց չտեսան...
Տեսնես նրանք, ովքեր ասում են Սյունիքն անվտանգ է, անհանգստանալու կարիք չկա, գոնե մի պահ զգու՞մ են այս մարզի կարևորությունը։
Խոսել եմ Սյունիքի մարզպետի, Գորիսի, Տեղի համայնքապետերի և շատ այլ տեղեկացված մարդկանց հետ (վստահ եմ, որ բոլորն էլ ճշմարտությունն են ասել)։
Չբացելով փակագծեր ուզում եմ զգոնության կոչ անել։
Մենակ չասեք պանիկա ես տարածում։ Հոգնել եմ էն մասսայից, ովքեր մենակ մեկի իշխանությունը պահելու համար պատրաստ են հավատալ ամեն ինչի, բացի ճշմարտությունից։
Մի դեպք հիշեցի։ Պատերազմի ժամանակ հարազատներս, ընկերներս պարբերաբար գրում ու հարցնում էին իրավիճակից։ Արդեն կրակոցները Տեղում ու Գորիսում էին լսվում, ես էլ իրենց ասում էի, որ սահմանը 120 կմ հեռու է ու եթե մենք կրակոցներ ենք լսում, նշանակում է բավականին մոտեցել են։ Գրեթե բոլոր հարցնողները ոգևորությամբ պնդում էին, որ Արծրունին են հավատում /ասեմ, որ ոչ մի անգամ չեմ դիտել Արծրունի ներկայացումը/։
Էդպես չհավատալով իրականությանը պարտություն կրեցինք։
Եթե մի օր Սյունիքը թուրքի բաժին դառնա, չեմ մեղադրելու կառավարությանը։ Մեղադրելու եմ այն բիոզանգվածին որ լսելով լսեցին բայց չլսեցին, տեսնելով տեսան բայց չտեսան...
Արև Աբելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը