Կարծիք

13.05.2021 09:10


Հայրենակիցներ ջան, մեր պետական և ազգային շահերը վտանգվում են ամեն օր ու ամեն ժամ, քանի դեռ ոչնչությունը բազմում է այդ աթոռին, իսկ պաշտպանության տեսանկյունից մենք պաշտպանված չենք, քանի դեռ ուսապարկերի Ժ.Պ- ները իրենց աշխատասենյակներում են վեր ընկած

Հայրենակիցներ ջան, մեր պետական և ազգային շահերը վտանգվում են ամեն օր ու ամեն ժամ, քանի դեռ ոչնչությունը բազմում է այդ աթոռին, իսկ պաշտպանության տեսանկյունից մենք պաշտպանված չենք, քանի դեռ ուսապարկերի Ժ.Պ- ները իրենց աշխատասենյակներում են վեր ընկած
Ստահակը, որին արդեն ստահակ էլ չեմ ցանկանում անվանել և միայն մի բառ է գալիս մտքիս նրա մասին մտացելիս` ոչնչությունը, ԱԽ նիստին մի անբացատրելի բառակույտներ է օգտագործել, ինչը վկայում է երկու բանի մասին.
1) շփոթված մուտիլովշիկը նույնիսկ այն դեպքում, որ թշնամին մտել է մեր տարածք 3,5 կմ խորությամբ ու կարծես արդեն հարմարվում է, փորձում է ներքաղաքական դիվիդենտ քաղել , ընդիմությանը մեղադրելով, թե իբր «իրավիճակը նաև ներքաղաքական շահարկումների առիթ է դառնում և դարձել», ակնարկելով թե ընդիմությունը «շահարկում» է այս իրողությունը և մի բառ չի ասում առավոտյան իր թայֆի կողմից հնչեցող մի հորդառատ հերքումների մասին, այնինչ հետո պարզվեց, որ բոլոր տեղեկությունները ճիշտ էին:
Բայց դա իրեն հետաքրքիր չի, իր ընտրազանգվածին` առավել ևս:
Իսկ ուսապարկերից ոչ մեկը չդիմեց «մոլորված» ադրբեջանցիների մասին թեզի հեղինակին, չհարցրեց ` ինչու՞ էր ստում մարզպետը:
Բացատրեմ թե ինչու:
Ուսապարկերին, ըստ ամենայնի, հրահանգված էր միայն անրադառնալ ընդիմությանը ու չանրադառնալ մարզպետին, քանի որ սուտիլովշիկ ոչնչությունը հույս ուներ, որ ռուսները արագ հարցերը կլուծեն, թշնամին հետ կգնա իր դիրքերը, ինքն էլ կասի. «հեսաաա, տեսեեեք, էլի ձեզ խաբում եեեն» ու վերջ` инцидент исчерпан :
Ու վստահ եմ , առավորտյան ուսապարկերից ոչ մեկը չի հարցնի. «այ սուտասան, ինչու՞ ես խաբում, ասելով որ «ՀՀ զինված ուժերը վաղ առավոտից արձագանքել են տեղի ունեցող իրադարձություններին, իրականացվել են անհրաժեշտ մարտավարական տեղաշարժեր և այլ գործողություններ» Ի՞ՆՉ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ, ԵԹԵ ԱՌԱՎՈՏԻՑ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՀԵՐՔՈւՄ ԷԻՔ ԻՐԱԿԱՆՈւԹՅՈւՆԸ»:
Բայց նպատակին չհասավ, չստացվեց ու դրա համար մնում է մեկ դիվիդենտ` ասել, որ «իրավիճակը ներքաղաքական շահարկումների առիթ է դարձել» , իբր տեսեք` մենք վատ ենք, իսկ իրանք էլի մեզ քննադատում են:
2) շփոթված ոչնչությունը փորձում է հասկանալ` այս իրողությունը կոնկրետ իր ու իր թայֆի համար, ներքաղաքական շահերից ելնելով, դրակա՞ն է, թե բացասական:
Ու այդ իսկ պատճառով խառնում է իրար ու մուտիլովկա ու «իզմեն» է մցնում մարդկանց մեջ, համադրելով երկու եզրույթ ` ա) «որևէ կերպ չենք կարող հանդուրժել ու համակերպվել ստեղծված իրավիճակի հետ», բ) «մեր առաջնային ծրագիրը բանակցությունների միջոցով, նաև դիվանագիտական եղանակներով այս խնդիրը լուծելն է»:
Որ պահին որ կզգա` որ տարբերակն է «աշխատում», նա էլ «կաշխատացնի» ու այդ ամենը միմիայն ներքաղաքական նպատակներից էլնելով, քանի որ Հադրութը, Շուշին, Արցախի տարածքների 75%ը, Սյունիքի Շուռնուխի կեսը, Սյունիքի մայրուղու 21 կիլոմետրը, Սոթքի կեսը հանձնողը թքած ունի 3,5 կիլոմետրի վրա:
Ու այս ամենի հետ մեկտեղ անվանել իրավիճակը «մերձճգնաժամային»:
Թքեմ քո ոչնչություն երեսին
Հայրենակիցներ ջան, մեր պետական և ազգային շահերը վտանգվում են ամեն օր ու ամեն ժամ, քանի դեռ ոչնչությունը բազմում է այդ աթոռին, իսկ պաշտպանության տեսանկյունից մենք պաշտպանված չենք, քանի դեռ ուսապարկերի Ժ.Պ- ները իրենց աշխատասենյակներում են վեր ընկած:
Մնաց 38 օր
Քրիստինա Նազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը