Պետության բացակայությունը պոզով, պոչով, կարմիր աչքերով կենդանի չի
Պետության բացակայությունը հենց սա է, երբ չգիտես՝ ինչ է կատարվում հիմա, չգիտես՝ ինչ կկատարվի գիշերը, վաղը առավոտյան։ Չգիտես` արդյոք քո երկրում հրաման տալու իրավասություն ունեցող որևէ անձ գիտի՞, թե ինչ է անելու, եթե գիշերը ինչ-որ բան կատարվի։ Թեպետ լավ էլ գիտես, որ չգիտեն ու չունեն իմանալու որևէ հնարավորություն։
Պետության բացակայությունը սա է, երբ ինչ-որ բան հասկանալու համար բոլորն իրար են զանգում, երբ զգալով, որ իրավիճակին տիրապետող չկա՝ բոլորը տագնապի զգացումից դրդված գրոհում են սոցիալական ցանցերը, դառնում ռազմագետ ու դիվանագետ։
Սա արդեն պարզապես անտերություն չէ, սա քաոս է, բրոնյան շարժում, որը կրկին տանում է դեպի դժոխքի դուռը։
Այսօր մեր առաջ ծառացած չէ զուտ քաղաքական իշխանություն փոխելու հրամայական։ Այդ հին ու բարի ժամանակները վաղուց անցյալում են։ Այսօր մենք պետություն վերականգնելու խնդիր ունենք, գոյատևելու խնդիր, ապրելու խնդիր։

Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից