Լրահոս

07.06.2011 10:11


Վաշինգտոնը լիահույս է Կազանում նախագահների հանդիպման ժամանակ առաջընթացի ձեռքբերման հարցում

Վաշինգտոնը լիահույս է Կազանում նախագահների հանդիպման ժամանակ առաջընթացի ձեռքբերման հարցում

ԱՄՆ–ը հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով Կազանում կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ առաջընթաց կգրանցվի։ Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան։

Մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի՝ Վաշինգտոն կատարած պաշտոնական այցի արդյունքները՝ Բրայզան ասել է.

«Մենք քննարկել ենք ԼՂ հակամարտությանը, Աֆղանստանի հետ համատեղ համագործակցությանը, ինչպես նաև ժողովրդավարության զարգացմանը վերաբերող հարցեր։ Այս բոլոր թեմաները մեզ համար առաջնային են, և մենք շատ ուրախ ենք, որ Ադրբեջանն ու ԱՄՆն այս բոլոր երեք հարցերում գտնում են փոխգործակցության կետեր»։

Նա նաև ավելացրել է, որ եռանախագաների դովիլյան փաստաթուղթը Կազանում կայանալիք հանդիպման ժամանակ բանակցությունների շարունակության հիմք կհանդիսանա, և լուծումն արդեն պետք է գտնված լինի։

Այս խորագրի վերջին նյութերը