Կարծիք

13.05.2021 07:05


Թշնամական ուժերը, հասկանալով, որ շուտով Հայաստանում լինելու է ուժեղ և ազգային իշխանություն, ջանում են այս կապիտուլյանտ իշխանություններից պոկել հնարավոր ամեն բան

Թշնամական ուժերը, հասկանալով, որ շուտով Հայաստանում լինելու է ուժեղ և ազգային իշխանություն, ջանում են այս կապիտուլյանտ իշխանություններից պոկել հնարավոր ամեն բան

Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ թշնամական հերթական ոտնձգությունը հնարավոր է դարձել բացառապես հայաստանյան ներկա իշխանությունների բացառիկ ապաշնորհության և թուլամորթության հետևանքով։

Թերևս թշնամական ուժերը, հասկանալով, որ շուտով այլևս Հայաստանում լինելու է ուժեղ և ազգային իշխանություն, ջանում են այս կապիտուլյանտ իշխանություններից պոկել հնարավոր ամեն բան։

Դիմում եմ հայկական բանակին՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ հայ ժողովրդը ձեր կողքին է և ամբողջությամբ կսատարի հայրենքի պաշտպանությանն ուղղված յուրաքանչյուր քայլ։

Հիշեցնում եմ, որ այս իշխանությունների հեռացմանը մնացել է ընդամենը 39 օր, որից հետո կունենանք անվտանգ երկիր և պաշտպանված սահմաններ։

Մինչ այդ պետք է զգոն հսկենք մեր սահմանները:

Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը