Ի՞նչ տեղեկատվական տեռորի մասին եք սկսել անտեղի խոսել` գյուտարարի կեցվածքով․ իրողությունը ճիշտ հակառակն է
Ի՞նչ տեղեկատվական տեռորի մասին եք սկսել անտեղի խոսել` գյուտարարի կեցվածքով։ Իրողությունը ճիշտ հակառակն է` հանրային իշխանության մարմինների գործունեության (նույն կերպ` անգործության) մասին տեղեկություն ստանալը սահմանադրական իրավունք է, ինչը կարող է սահմանափակվել բացառապես օրենքով, ոչ թե որևէ մեկի քմահաճույքով։ Արծրունյան մեթոդաբանության մասին Սահմանադրության մեջ ոչ միայն ակնարկ չկա, այլև 51֊րդ հոդվածով հստակ ամրագրված է հիշյալ իրավունքի իրացման կարգը խախտելու կամ անհիմն մերժելու համար պատասխանատվություն սահմանելու մասին։ Հիմա փորձենք հավաստի համարել այն տեղեկությունը, ըստ որի` մոլորվելու արդյունքում ադրբեջանցի զինվորները հայտնվել են Սյունիքի Սև լճին հարակից բարձունքում, բայց տարրական հարց` ինչպե՞ս են վարվում պետական սահմանը խախտած և համառորեն նոր տարածքը չլքող մոլորյալների հետ։

Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից