Կարծիք

13.05.2021 06:48


Բացի խոսելուց ի՞նչ եք արել սահմաններում, 6 ամիս է անցել էդ թուղթը ստորագրելուց

Բացի խոսելուց ի՞նչ եք արել սահմաններում, 6 ամիս է անցել էդ թուղթը ստորագրելուց

Պաշտպանության նախարարի ու Գլխավոր շտաբի պետի պաշտոնները ինչի՞ համար են, ո՞վ կարող է բացատրել՝ էդ զորքի հրամանատարը ինչո՞ւ ինքնուրույն տեղում որոշում չի կայացրել եւ ոչնչացրել սահմանն հատող թշնամուն:

Էս ի՞նչ նյութով եք պատել ձեզ, որ դիմադրողականության, արժանապատվության, Հայոց բանակի սպա լինելու հպարտության մի պտղունց չի մնացել ձեր մեջ: Բացի խոսելուց (հիմա էլ բոլորդ ապագայի մասնագետ դարձած ինչ-որ տեքստեր եք ասում), ի՞նչ եք արել սահմաններում, 6 ամիս է անցել էդ թուղթը ստորագրելուց, ի՞նչ եք արել, ի՞նչ: Վաղը նման վիճակներ են լինելու սահմանի տարբեր հատվածներում, սրա մասին գոնե մտածե՞լ եք, թե՞ ձեզ թվում է՝ սահմանները մեր փոխարեն ռուսներն են պահելու:

Էդիկ Բաղդասարյանի ֆեյսբուքան էջից

Այս խորագրի վերջին նյութերը