Կարծիք

12.05.2021 20:24


Արցախը հանձնած և Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած իշխանություններն ընդունում են՝ թշնամին առանց որևէ կրակոցի կարողացել է 3 կմ խորությամբ ներթափանցել ՀՀ սուվերեն տարածք

Արցախը հանձնած և Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած իշխանություններն ընդունում են՝ թշնամին առանց որևէ կրակոցի կարողացել է 3 կմ խորությամբ ներթափանցել ՀՀ սուվերեն տարածք

Ադրբեջանի զինված ուժերը կարողացել են ներթափանցել ՀՀ պետական սահմանից ներս և այժմ ընթանում են բանակցություններ թշնամու զինված ուժերին GPS-ով գծված սահմանագիծ վերադառնալու մասին (այսպես կոչված սահմանագծման գործընթացի հակաիրավականությանն ու անհեթեթությանը բազմիցս անդրադարձել ենք)։

Միաժամանակ՝

Փառք Աստծո, որ վիրավոր չունենք։

ՍԱԿԱՅՆ Արցախը հանձնած և Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած իշխանությունները ընդունում են, որ թշնամին առանց որևէ կրակոցի կարողացել է 3 կմ խորությամբ ներթափանցել Ադրբեջանական GPS-ով գծված ՀՀ սուվերեն տարածք։

Այսինքն, պատերազմի ավարտից ավելի քան վեց ամիս անց ՀՀ իշխող ուժի հանցավոր թողտվության պայմաններում ունենք այնպիսի սահմանագիծ, որ առանց որևէ կրակոցի Ադրբեջանի զինված ուժերը կարողանում են 3 կմ խորությամբ ներթափանցել և դիրքավորվել Հայաստանի Հանրապետության տարածքում։

Այս պայմաններում Սյունիքի անվտանգ լինելու վերաբերյալ երեսպաշտ պնդումներն ու հայտարարությունները բացահայտ հանցագործություն են, իսկ հայրենի ԱԱԾ-ն ավելի լավ է զբաղվի այս հանցավոր անգործությունը թույլ տված պաշտոնատար անձանցով, այլ ոչ թե, կենցաղային մակարդակի իջնելով, հոխորտա հասարակական գործիչների քննադատությունների վրա։

Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը