Լրահոս

07.06.2011 10:10


Սահակաշվիլին Շերոն Սթոունին ցույց է տվել նախագահական պալատը Վրաստանում

Սահակաշվիլին Շերոն Սթոունին ցույց է տվել նախագահական պալատը Վրաստանում

«Новости-Грузия» գործակալությունը փոխանցում է, որ Հոլիվուդի աստղ Շերոն Սթոունը, ով ժամանել էր Թբիլիսի «Օգոստոսի հինգ օրը» ֆիլմի պրեմիերային, շրջել է Հավլաբար շրջանում գտնվող նախագահական պալատով, իսկ ուղեկցողի դերում հանդես է եկել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին։

«ՌԻԱ նովոստի»–ն գրում է, որ Վրաստանում երկու օր գտնվելու ժամանակ հայտնի դերասանուհին ուշադրության պակաս չի զգացել։ Վրաստանի մայրաքաղաք ժամանելու օրը Սահակաշվիլին անձամբ է էքսկուրսիա կազմակերպել նրա համար Հավլաբար շրջանում գտնվող նախագահական պալատում՝ ցույց տալով քաղաքի տեսարաններն իր նստավայրից։

Հաջորդ օրը դերասանուհին 40 րոպեանոց հանդիպում է ունեցել Վրաստանի համայն կաթողիկոս–պատրիարք Իլյա 2–րդի հետ, ով Սթոունին նվիրել է Սուրբ Աստվածամոր սրբապատկերը։

Իսկ պրեմիերայից առաջ Սթոունը զբոսնել է հին քաղաքով։ Երբ նա անցել է գորգեր ու հուշանվերներ վաճառող խանութներից մեկի կողքով, սեփականատերը դերասանուհուն նվիրել է պայուսակ՝ վրացական ազգային զարդով։ Ստանալով նվերը՝ Սթոունը որոշել է մտնել խանութ։ Ինչպես լրագրողներին հայտնել է խանութի սեփականատերը, դերասանուհին մեծ ուշադրություն է դարձրել վրացական գորգերին։

Այս խորագրի վերջին նյութերը