2020թ. աշնանային խայտառակ պատերազմից և այդ պատերազմում գործող իշխանություն կոչվածների տեղեկատվական կեղծարարություններից հետո շատերն այլևս չեն հավատում պաշտոնական տեղեկատվությանը
Գործող իշխանություն կոչվածները ոչ մի կերպ չեն հասկանում, որ 2020թ. աշնանային խայտառակ պատերազմից և այդ պատերազմում իրենց տեղեկատվական կեղծարարություններից հետո, շատերն այլևս չեն հավատում պաշտոնական տեղեկատվությանը: Հատկապես՝ երբ այն վերաբերվում է անվտանգությանը:
Սրանք էլի շարունակում են իրենց գործելաոճը՝ ըստ որի այսօր էլ մեղքը բարդում են լրատվամիջոցների ու սյունեցիների վրա: Լրատվամիջոցը հնարավոր է նաև չճշտված տեղեկատվություն տրամադրել, հատկապես, երբ ունի աղբյուր: Բայց այստեղ խնդիրը բոլորովին այլ է:
Պրոբլեմը նա է, որ նույնիսկ նիկոլական իշխանության համար էր անակնկալ ադրբեջանցիների գործողությունները Սյունիքում: Դա երևում է նրանց մեկնաբանություններից, որովհետև չի հերքվում այն հանգամանքը, որ ադրբեջանցիները հայկական սահմաններին են մոտեցել առանց նախապես տեղեկացնելու: Այդ մասին ասել է նաև ՀՀ ԱԳՆ պաշտոնակատար Այվազյանը ՌԴ ԱԳՆ Լավրովի հետ այսօր ունեցած հեռախոսազրույցում՝ Ադրբեջանի գործողությունը որակելով որպես Հայաստանի սահմանի նկատմամբ սադրանք:
Սա խոսում է այն մասին, որ ադրբեջանցիները թքած ունեն նիկոլական իշխանության վրա, հաշվի չեն առնում նրանց գոյությունը և սադրանքներով փորձում են ստեղծել իրավիճակ, որտեղ խնդիրները պատրաստ են քննարկել բացառապես ռուսական ուժերի հրամանատարության հետ:
Իսկ նիկոլականները փորձում են սվաղել, մեղմել իրավիճակը, որովհետև վախենում են նախընտրական շրջանում ձայներ կորցնելուց:
2020թ. աշնանային խայտառակ պատերազմից և այդ պատերազմում գործող իշխանություն կոչվածների տեղեկատվական կեղծարարություններից հետո շատերն այլևս չեն հավատում պաշտոնական տեղեկատվությանը