Լրահոս

07.06.2011 09:49


Ստորագրահավաք` Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն տրամադրելու խնդրանքով

Ստորագրահավաք` Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն տրամադրելու խնդրանքով

«Facebook» սոցիալական ցանցում ստորագրահավաք է սկսվել Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն տրամադրելու խնդրանքով։ Ստորագրահավաքի նախաձեռնողներն է Հայազն երիտասարդների միաբանությունը։

«Մենք` ներքոստորագրյալներս, բարձր ենք գնահատում Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար,մարտական խաչի առաջին աստիճանի ասպետ Ժիրայր Սեֆիլյանի դերը մեր ազգային ինքնագիտակցության ամրապնդման, մեր հայրենասիրական դաստիարակության գործընթացում և խնդրում ենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հաշվի առնելով մեր կարծիքը՝ Սեֆիլյանին տալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

Հայազն Երիտասարդների Միաբանությունը Արցախի հերոսի ծննդյան 44-րդ տարեդարձի նախօրեին կազմակերպում է ստորագրահավաք, որի ընթացքում հավաքված ստորագրությունները կուղարկվեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: «Facebook»-ում ստորագրողների ստորագրությունները թղթի վրա անցկացնելու համար կկազմակերպվեն մի քանի հավաքներ»,–ասված է նախաձեռնողների հանձնախմբի հայտարարությունում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը