Կարծիք

12.05.2021 16:44


Սրանց հավանաբար կփրկի միայն սեփական վզին դրված թուրքի յաթաղանը

Սրանց հավանաբար կփրկի միայն սեփական վզին դրված թուրքի յաթաղանը

Ադրբեջանը, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում դիրքերը մեր պետական սահմանի ու կենսական ռեսուրսների հաշվին առաջ տալով, փորձում է քաղել իր վերջին օգուտները Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման վերջին օրերից։ Բազմիցս ասել եմ և կրկնում եմ՝ եթե ՀՀ գործող ղեկավարը հրաժարական տար դեռևս 2020 թվականի նոյեմբերի 10-ին, ապա չէինք կորցնի Շուռնուխի զգալի հատվածը, Սոթքից շուրջ 2 կիլոմետր, Ներքին Խնձորեսկի զգալի հատվածը, Արավուսի պահուստային ֆոնդի հողերը և այլն, իսկ հիմա՝ նաև Սև լիճը, Վերին Շորժայի հատվածից ևս 2-3 կիլոմետր։ Եվ ամենակարևորը՝ չէինք կորցնի պատերազմից հետո շուրջ 50 օր Հադրութի անտառներում պատսպարված ու կյանքի կռիվ տվող մեր տասնյակ եղբայրներին։ Ցավոք սա է մեր իրականությունը. ունենք իշխանությունն ու դրա վայելքները ամեն ինչից վեր դասող մի ապիկար, հոգեպես անառողջ ղեկավար և նրան դեռևս հավատացող որոշ շահագրգիռ ու մոլորյալ հայրենակիցներ, ովքեր նույնիսկ թշնամու առաջխաղացման վերաբերյալ ակնհայտ հավաստի տվյալները «մեդիատեռոր» են անվանում, սրանց հավանաբար կփրկի միայն սեփական վզին դրված թուրքի յաթաղանը։

Ռաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը