Լրահոս

07.06.2011 00:17


Բացահայտվեց ադրբեջանական ԶԼՄ-երի հերթական կեղծիքը

Շվեդ խորհրդարանական Դեսիրե Պեթրուսը հերքում է Ադրբեջանի կողմից իրեն  վերագրվող արտահայտությունները, թե ցեղասպանության ճանաչումը սխալ քայլ է: Այդ արտահայտությունները հերքվում են Շվեդիայի պատգամավորի կողմից Շվեդիայի հայ համայնքից Վահագն Ավետյանին ուղարկված նամակում:

êïáñ¨ ներկայացնում ենք Շվեդիայի պատգամավորի Վահագն Ավետյանին ուղված նամակի բովանդանկությունը.

«Ես նման արտահայտություն չեմ արել: Ես ասել եմ, որ կարծում եմ, թե, հաշվի առնելով քրիստոնեադեմոկրատական կուսակցության դիրքորոշումը, ընհանուր առմամբ, ցեղասպանությունների ճանաչումը խորհրդարաններում միգուցե այդքան էլ  ճիշտ չէ: Նման որոշումները պետք է ընդունվեն միջազգային դատարանների կողմից: Ավելի ճիշտ կլինի ճանաչել, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել: Այդ կապակցությամբ մենք որևե առարկություն չունենք»- ասված է Պետրուսի նամակում:

Այս խորագրի վերջին նյութերը