Կարծիք

12.05.2021 12:36


Չէինք զարմանա, եթե ավանակի մոտ էլ «հայտնաբերեին» Մակարովի ատրճանակ՝ լիցքավորված պահեստատուփով

Չէինք զարմանա, եթե ավանակի մոտ էլ «հայտնաբերեին» Մակարովի ատրճանակ՝ լիցքավորված պահեստատուփով

Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, թե Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված Աչաջուրի բնակչի մոտ, ով ավանակով եկել էր «Փաշինյանի» Ժ/պ- ի հետևից՝ նրան Իջևան տանելու, թմրամիջոցի նմանվող զանգված է հայտնաբերվել։

Իրավապահ համակարգում տիրող աբսուրդային մթնոլորտը այլևս չի զարմացնում ոչ ոքի։ Չէինք զարմանա նաև, եթե ավանակի մոտ էլ «հայտնաբերեին», օրինակ, Մակարովի ատրճանակ՝ լիցքավորված պահեստատուփով։
90-ականների սկզբի աշխատելաոճը Ոստիկանությունում տրանսֆորմացվել և էլ ավելի տհաճ ու ապօրինի կիրառում է գտել՝ հանցավորության դեմ իրական պայքարը վերածելով կրկեսի։

Հ.Գ. Չեմ զարմանա, եթե փորձաքննության արդյունքում պարզվի, որ «թմրամիջոցի նմանվող զանգվածը» իրականում խոտի հնձված դեզի մնացորդ է։ Ոստիկանության համար էականը «գովազդն» է։

Աշոտ Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը