Արտաքին պարտքը միակ այլընտրանքն է մնացել թոշակ, նպաստ վճարելու համար․ իշխանությունները գողանում են մեր ապագա զարգացման ռեսուրսը․ Թադևոս Ավետիսյան
Նիկոլ Փաշինյանին կա՛մ սխալ են զեկուցել, կա՛մ ինքը տեղյակ չէ, որ արտաքին պարտքը հակում ունի երկիրը բերելու ճգնաժամի։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պարտքից պետք չէ վախենալ, եթե անհրաժեշտություն լինի, 1-2 մլրդ էլ պետք է պետությունը պարտք վերցնի, ներդնի ապագայի մեջ։
Թադևոս Ավետիսյանը նշեց, որ եթե արտաքին պարտքը ոչ համաչափ է երկրի տնտեսական աճին և համակարգին, ի վերջո հանգեցնում է պարտքային ճգնաժամի։ «Դա շատ վտանգավոր երևույթ է և երկրի համար ունենում է երկարաժամկետ բացասական հետևանքներ, այսինքն՝ ֆինանսական համակարգի փլուզում, և մենք գտնվում ենք այդ շեմին»,-ասաց նա։
Տնտեսագետը նկատեց, որ պարտքային ճգնաժամը հատուկ է համաշխարհային տնտեսությանը և կոնկրետ երկրների դեպքում հետևանքներ է ունեցել։ «Մենք մոտեցել ենք պարտքային ճգնաժամի շեմին, որովհետև նախ պետական պարտքն արդեն վաղուց հատել է համախառն ներքին արդյունքի 60 տոկոսի շեմը, բացի դրանից՝ արտաքին պարտքը 2018 թվականից հետո աճել է գրեթե 3,5 անգամ ավելի բարձր տեմպով։ Այսինքն՝ պետական պարտքը այս իշխանության օրոք աճել է շուրջ 40 տոկոսով իսկ երկրի ՀՆԱ-ն ընդամենը 11 տոկոսով»,-ասաց նա։
Տնտեսագետը սա մտահոգիչ համարեց, քանի որ եթե արտաքին պարտքը անհամեմատ արագ է աճում երկրի համախառն ներքին արդյունքից, երկրում շարունակվում է տնտեսական անկումը, հարկային մուտքերն են նվազում, տնտեսությունը հյուծվում է։
«Պարտքն էլ հիմնականում վերցրել են և ծախսել են իրենց ապաշնորհության հետևանքները ծածկելու համար։ Այսինքն՝ տնտեսությունը բերել են ճգնաժամի, չեն կարողացել հարկեր հավաքել, սոցիալական խնդիրներն ավելացել են և որպեսզի կարողանան օրվա սոցիալական խնդիրները լուծել, դիմել են արտաքին պարտքի։ Արտաքին պարտքը միակ այլընտրանքն է մնացել թոշակ, նպաստ վճարելու համար, և եթե այս չափով արտաքին պարտքը չավելացնեին, ուղղակի չէին կարողանալու վճարել սոցիալական կարիքները։ Սա, պատկերավոր ասած, նշանակում է, որ իրենք գողանում են մեր ապագա զարգացման ռեսուրսը, պարտքային բեռը դնում են հաջորդ սերունդների վրա, և վաղը պետք է ռեսուրս ծախսվի, և հանրությունը պետք է փակի այսօրվա ապաշնորհների վերցրածը»,-ասաց նա։
Ըստ տնտեսագետի՝ հնարավոր է, որ այս նույն ապաշնորհ կառավարման ներքո այս իշխանությունները դիմեն միջազգային ֆինանսական կառույցներին պարտք վերցնելու համար և մերժվեն։