«ԱԺ-ն արձակվեց իրավունքի ուժով». Կարդում ես այս նախադասությունն ու մտածում՝ մի՞թե կարելի է այս աստիճան չհարգել սեփական հայրենիքն ու պետությունը։
Այն պայմանավորվածությունը, որը տեղի ունեցավ, առնվազն ԱԺ-ում ներկայացված, այսպես կոչված քաղաքական ուժերի միջև, բացի դավադրությունից, ծաղրուծանակ էր և՛ պետականության, և՛ Սահմանադրության նկատմամբ։ Դավադիր պայմանավորվածության արդյունքում վարչապետ կոչեցյալը հրաժարական է տալիս․․․բայց ոչ թե փասափուսեն հավաքում ու տուն է գնում, այլ շարունակում մնալ իշխանության։
Հետո էլ չասեմ՝ առաջադրում, քվեարկություն, էլի առաջադրում, էլի քվեարկություն և հի՛, հի՛, հի՛, իրավունքի ուժով ԱԺ-ի արձակում։ Իրականում, այդ առնվազն երեք, այսպես կոչված քաղաքական ուժերի միջև ոչ թե քաղաքական քննարկումներ, պայմանավորվածություններ են եղել, այլ «ճշտով, ստի ․․․, եղավ, ցավդ տանեմ» տիպի «ռազբիրատ» է գնացել։
«Ռազբիրատ» վարողը, թելադրողը, խոստումներ տվողը, բնականաբաբար, եղել է վարչապետ կոչեցյալը։ Իսկ հիմնական խոստումն եղել է՝ «մորս արև» դուք ԱԺ-ում էլի ձեր տեղերը կունենաք։ Այն բոլոր ուժերը, որոնք մասնակցել են այս դավադրությանը, բացարձակապես հարգանք և սեր չունեն հայոց պետության նկատմամբ։
ԱԺ-ն արձակվեց դավադրության ուժով

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից