Լրահոս

06.06.2011 17:13


ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում այսօր նշվեց ռուսերենի օրը

Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում ուսանողները, դասախոսները, պաշտոնական անձինք, դիվանագետներն ու լրագրողները ՄԱԿ-ում Ռուսերեն լեզվի օրվան նվիրված միջոցառման ժամանակ ավելին իմացան ՄԱԿ-ում ռուսերեն լեզվի օգտագործման մասին:

Միջոցառումը կազմակերպել էր ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչությունը (ՄԱԿ ՀՏՎ) Հայաստանում Ռուսաստանի դաշնության դեսպանատան, «ՌոսՍոտրուդնիչեստվո»-ի ու □Երիտասարդ թարգմանիչների միավորում□ ՀԿ-ի հետ համատեղ:

Հայաստանում Ռուսաստանի դաշնության դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն խոսեց ՄԱԿ-ում ռուսերենի օգտագործման, ռուսական ավանդույթների, մշակույթի և Հայաստանում ռուսերեն սովորելու հնարավորությունների մասին:

ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գեռչևան ասաց. □Նշելով այս օրը` ՄԱԿ-ը իր գործընկերների հետ համատեղ խրախուսում է մշկութային բազմազանությունն ու ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուների հավասար կարգավիճակը: Անկեղծորեն հույս ունեմ, որ այս միջոցառումները կօգնեն տարածել ռուսերենի ազդեցությունը որպես ՄԱԿ-ի պաշտոնական լեզու և  արդյունքում`ավելի շատ մարդ կիմանա  ՄԱԿ-ի բազմալեզվության մեջ վերջինիս ներդրման  մասին□:

 

□Ռուսերենը ընդունվել է ՄԱԿ-ի պաշտոնական վեց լեզուներից մեկը կազմակերպության հիմնադրման առաջին իսկ օրվանից: Այն աշխարհում  ամենաշատ օգտագործվող լեզուներից մեկն է□ - ասել է Կիյո Ակասական` Հաղորդակցության ու հանրային տեղեկատվության գծով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալն ու ՄԱԿ-ում բազմալեզվության հարցերով համակարգողը:

 

ՄԱԿ-ում Ռուսերեն լեզվի օրվան նվիրված միջոցառմանը ներկա են գտնվել Բելառուսի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության դեսպանները և □ՌոսՍոտրուդնիչեստվո□-ի ինչպես նաև ՀՀ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները:

ՄԱԿ-ում  Ռուսերեն լեզվի օրը նշվում է հունիսի 6-ին` ռուս հայտնի բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի ծննդյան օրը: Ուսանողները կարդացին ռուս մեծ բանաստեղծի բանաստեղծությունները, ցուցադրեցին ՄԱԿ-ում ռուսերենի պատմության և կիրառման մասին էլեկտրոնային ներկայացումներ, կատարեցին ռուսական ազգային պարեր:

2010թ. ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը Նյու Յորքում հայտարարեց □Լեզուների օրերը ՄԱԿ-ում□ նոր նախաձեռնության մեկնարկը, որի նպատակն է նշել բազմալեզվությունը և մշակութային բազմազանությունը: ՄԱԿ ՀՏՎ-ի երևանյան գրասենյակը 2011թ նշում է ՄԱԿ-ի պաշտոնական բոլոր լեզուների օրը: ՄԱԿ-ի 6 պաշտոնական լեզուներն են արաբերենը, չինարենը, անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը և իսպաներենը:

Այս խորագրի վերջին նյութերը