Լրահոս

06.06.2011 17:00


Վահան Հովհաննիսյան. «Хрен редьки не слаще»

Վահան Հովհաննիսյան. «Хрен редьки не слаще»

Օրեր առաջ մամուլի ասուլիսում ՀԱԿ անդամ Դավիթ Շահնազարյանն ասել էր, որ Վահան Հովհաննիսյանին կալանավորել էր Սերժ Սարգսյանը, իսկ իր կողմից կալանավորվածները մինչև հիմա բանտում են։

Անդրադառնալով այս թեմային՝ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ասել է.

«Хрен редьки не слаще»։ Ինձ համար ոչ մի տարբերություն չկա՝ իմ որ ընկերն է նստել Դավիթ Շահնազարյանի՝ КГБ-ի պետ լինելու օրոք, իսկ որը, այդ թվում և ես՝ Սերժ Սարգսյանի։ Ես հստակ պատասխանեցի, չէ՞, թե երկուսին էլ ով էր հրաման տալիս։

Պատասխանելով  «Եթե 1990–ականներին ՀՅԴ–ն ռազմաճակատում կռվում էր, այդ դեպքում ովքե՞ր էին ՀՅԴ–ի անունից հանրահավաքներ կազմակերպում ու պահանջում պատժել իշխանություններին» հարցին Վահան Հովհաննիսյանը պատասխանել է.

Եթե Ձեզ թվում է՝ բոլոր դաշնակցականները, այդ թվում՝ կանայք, 18 տարեկան երեխաներն ու ծերունիները ճակատում էին, այդպես չէ։

Ինչ վերաբերում է հայտարարություններին, որ ՀՅԴ–ն 1992–ին ժողովրդի ոգին կոտրելով հանրահավաքներ էր անում և այլն, Վ. Հովհաննիսյանն ասել է, որ ՀՅԴ–ն գրեթե ամբողջությամբ ճակատում է եղել այդ ժամանակ.

Ութ դաշնակցականից մեկն այդ պատերազմում զոհվել է։ Պետք է տականք լինես, որ նման բան հայտարարես, բայց մենք սովոր ենք։ Եթե գերագույն հրամանատարից թաքուն են ազատագրում Շուշին, կարծում եմ՝ ամեն ինչ պարզ է դառնում, և եթե ինքը տեղյակ չէ, որ ՀՅԴ մարտական խորհուրդը համագործակցում էր Պաշտպանության նախարարության հետ թե՛ առաջխաղացման, թե՛ պաշտպանության հարցերում, ուրեմն այդ տեսակ գերագույն հրամանատարի կողմից կարող են նաև նման հայտարարություններ հնչել,– ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը