Լրահոս

06.06.2011 16:06


Երբ զիջում ես կոկորդիլոսին

Երբ զիջում ես կոկորդիլոսին

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին՝ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանն ասել է, որ Ադրբեջանը երբեք չի թաքցրել, որ պատրաստ չէ զիջելու, իսկ հայկական կողմն այս պայմաններում իրեն խուլի տեղ է  դնում ու ասում. «Դովիլի հայտարարությունն ուղղված էր Ադրբեջանին։ Պետերբուրգում Ադրբեջանին նկատողություն արեցին, էս նախագահն ասեց այսպես, ու դա վերջին նախազգուշացումն է Ադրբեջանին, այնինչ այդ ամենն Ադրբեջանի հեչ վեջն էլ չի»։

Ադրբեջանը հստակ ասում է, որ ոչ մի պարագայում Ղարաբաղն անկախություն չի ստանալու։ Սրանից հետո մենք ինչի՞ մասին ենք բանակցում, ի՞նչ մադրիդյան սկզբունքներ։ Ես կարծում եմ, որ մեր նախագահը ժամանակին հրաշալի պահ բաց թողեց. երբ Ալիևը սպառնում էր, որ պետք է ամեն ինչ զրոյից սկսել, ՀՀ նախագահը պետք է ասեր՝ բրա՛վո, շատ լավ, արի զրոյից սկսենք, Ստեփանակերտն էլ բերենք սեղանի շուրջ։ Այ այդտեղ է զրոն,– ասել է նա։

Նա ընդգծել է, որ նախկինում Ադրբեջանն իրեն երբեք այդքան լկտի չէր պահում։

Սա նշանակում է՝ երբ դու զիջում ես կոկորդիլոսին, նա անընդհատ ու անընդհատ ավելի է բացում երախը։ Երբ դու ագրեսորի ակնհայտ լկտիության դեմը չես առնում, այլ փորձում ես զիջելով նրան հանգստացնես, որ իբր ավելի մեծ վնաս չտա, նա կատաղում է ու հասցնում հենց այդ մեծ վնասը,– նշել է Վ. Հովհաննիսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը