Կարծիք

10.05.2021 21:03


Ժողովրդի սերը հավասարվել է հողերին. «Իմ քայլը» հիմնադրամի մուտքերը կտրուկ նվազել են

Ժողովրդի սերը հավասարվել է հողերին. «Իմ քայլը» հիմնադրամի մուտքերը կտրուկ նվազել են
Օրինակի համար 2019 թվականի ընթացքում «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամին, ըստ պաշտոնական տվյալների, փոխանցվել է 756 միլիոն դրամ, 1,7 միլիոն ԱՄՆ դոլար և 2,9 միլիոն ռուսական ռուբլի: Դիտարկելով արդեն 2021 թվականի առաջին կիսամյակի տվյալները, տեսնում ենք, որ հիմնադրամին է փոխանցվել 413 հազար դրամ, 545 ԱՄՆ դոլար և 0 ռուսական ռուբլի:

Սրանք, պարզ հայերենով ասած, ողբերգական ցուցանիշներ են, որոնք վկայում են Փաշինյանի հանդեպ եղած հանրային վստահության սրընթաց անկման մասին:

Հողատու վարչապետն այլևս զիջել է իր դիրքերը, և նրա կնոջ հիմնադրամին փոխանցում են այնպիսի փոքրիկ գումարներ, որոնք խիստ ամոթալի են: 413 հազար դրամը երևանյան սրճարանի սեղանի հաշիվ է` պատկերավոր ասած: ժողովրդի աջակցության իրական պատկերը տխուր է, եթե ոչ ողբերգական:

Հ.Գ. Արձանագրենք նաև, որ «ընտանեկան հիմնադրամի» շարժիչ ուժը նաև տարատեսակ հավատափոխ բիզնեսմեններն էին, սակայն ստացվեւմ է, որ հեռատեսություն դրսևորելով` վերջիններս «թռնում են խորտակվող նավից»։
Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը