Նիկոլի «թավի՞շն» էր պատճառը, որ Եռաբլուրը գրոհելիս զոհված հերոսների ծնողներն ու հարազատները տեղում «տափսաղաղ» չարեցին գլխակեր հողատուին
Նիկոլն ասում է, թե հետպատերազմյան շրջանում «թավիշը» փրկել է քաղաքացիական պատերազմից: Բնականաբար, նկատի ունի իրենց «թավիշը», իբր տոլերանտ են, գիտակցող ու երկրի անվտանգության մասին մտածող են:
Հիմա հարցեր տամ ու ինքներդ մտքում պատասխանեք.
. Նիկոլի թավի՞շն էր պատճառը, որ կապիտուլյացիայի գիշերը զայրացած ժողովուրդը «բավարարվեց» Արարատ Միրզոյանին ծեծելով ու մի քանի լուսամուտ ու սեղան կոտրելով: Թե՞ նիկոլական թավիշի պատճառով չէր, որ աձիկալոնի համար մի քանի ամիս մարդկանց հարցաքննության էին կանչում:
. Նիկոլի «թավի՞շն» էր պատճառը, որ տասնյակ հազարավոր քաղաքացիներ ձյան ու անձրևի տակ խաղաղ հանրահավաքներից չանցան արմատական գործողությունների ու ինքն ու իր բոլուկը դեռ ազատության մեջ են: Թե նույն Նիկոլի «բանավոր ըմբռնմամբ» Սյունիքի ու Գեղարքունիքի բնակավայրերի գլխին հայտնված իր «կիրթ բարեկամի» մահաբեր վտանգը ետ պահեց ժողովրդին:
. Նիկոլի «թավի՞շն» էր պատճառը, որ Եռաբլուրը գրոհելիս զոհված հերոսների ծնողներն ու հարազատները տեղում «տափսաղաղ» չարեցին գլխակեր հողատուին: Թե քաղաքացիական հագուստով հարյուրավոր ոստիկաննների պատն էր պատճառը, որ Նիկոլի քառասունքը չենք տոնել:
. Նիկոլի «թավի՞շն» էր պատճառը, որ Սյունիքում հոգևորականը ոչ թե ապտակեց, այլ միայն ձեռքը պահեց, որ դավաճանի ձեռքը չսեղմի: Թե՞ հայ մարդու բարձր բարոյական նկարագիրն էր, որ ետ պահեց հոգևորականին:
. Նիկոլի «թավի՞շն» էր, որ Ագարակում ոչ թե դրա շալվարը հագից հանեցին, այլ միայն բարձրաձայն իրենց կարծիքը հայտնեցին Նիկոլի բարոյական կերպարի մասին: Թե՞ այդ թավիշն էր, որ ստիպեց Սյունիքի քաղաքապետերին ու նրանց մերձավորներին նվաստացնելով բերման ենթարկել ու շինծու գործեր կարել նրանց վրա:
Հիմա, երբ ինքներդ ձեր համար պատասխանեցիք այս հարցերին, ո՞վ է Նիկոլը՝ «թավշյա՞», թե՞ ստախոս: Որտե՞ղ պետք լինեն նրա կիլոները՝ վարչապետի աշխատասենյակո՞ւմ, թե՞ բանտախցում:
Նիկոլի «թավի՞շն» էր պատճառը, որ Եռաբլուրը գրոհելիս զոհված հերոսների ծնողներն ու հարազատները տեղում «տափսաղաղ» չարեցին գլխակեր հողատուին