Ֆելիքս Խաչատրյան. «Մեր ընդունած որոշումը տարիների խոր վերլուծությունների արդյունք է»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԺԿ վարչության քարտուղար Ֆելիքս Խաչատրյանը, ով նաև ներկայացնելու է ՀԱԿ–ը իշխանությունների հետ բանակցություններում, պատասխանել է այն հարցին՝ ինչո՞ւ է ՀԱԿ–ը խանդով վերաբերվում այլ ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությանը երկխոսությանը։
–Շատ ընդդիմադիր կուսակցություններ բացարձակ ՀԱԿ–ին են քարկոծում՝ ՀԱԿ–ն այսպես է անում, ՀԱԿ–ն այնպես է անում։ ՀԱԿ–ն իր ժողովրդի հետ այսպես է խոսում, իսկ ժողովուրդն ընդունում է նրա խոսակցությունը,–նշել է բանախոսը՝ հավելելով, որ ոչ մեկի համար իրենց դուռը փակ չէ, սակայն մարդիկ պետք է ազնիվ մղումներով գան։
–Քաղաքականությունը փահլևանություն չէ, լարախաղացություն չէ։ Մեր ընդունած որոշումը տարիների խոր վերլուծությունների արդյունք է,–ընդգծել է ՀԺԿ վարչության քարտուղարը։

7or.am