Լրահոս

06.06.2011 15:03


Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն հունիսի 11–ին

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն հունիսի 11–ին

Ինչպես հայտնում է «АПА» գործակալությունը, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների  ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ եռակողմ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում հունիսի 11–ին։

Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ  Էլհան Պոլուխովը։

Նշենք, որ այս հանդիպումը պետք է նախապատրաստի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որը, նախնական տվյալներով, տեղի կունենա Կազանում հունիսի 25–ին։

Այս խորագրի վերջին նյութերը