Լրահոս

06.06.2011 15:02


Ֆելիքս Խաչատրյան. «Արտահերթ ընտրությունների անցկացումը մեր միակ և գլխավոր պահանջն է»

Ֆելիքս Խաչատրյան. «Արտահերթ ընտրությունների անցկացումը մեր միակ և գլխավոր պահանջն է»

ՀԺԿ վարչության քարտուղար Ֆելիքս Խաչատրյանը, ով նաև ընդգրկված է ՀԱԿ–ի՝ իշխանությունների հետ բանակցությունների գնացող պատվիրակության կազմում, լրագրողների մոտ ևս մեկ անգամ հաստատել է, որ ՀԱԿ–իշխանություն բանակցություններում գերակա հարցն արտահերթ ընտրությունների անցկացումն է։

–Երկխոսությունը մենք պատկերացնում ենք միայն արտահերթ ընտրությունների շուրջ,–ընդգծել է բանախոսն ու ավելացրել,–արտահերթ ընտրությունների անցկացումը մեր միակ և գլխավոր պահանջն է, որից հետո կբխի՝ երբ կազմակերպել, ինչպես կազմակերպել ընտրությունները։ Դրանք արդեն ածանցյալներ են։

Հարցին, թե իշխանության բազում ներկայացուցիչներ բացառել են, որ երկխոսության օրակարգում արտահերթ ընտրություններ լինեն, և ի՞նչ կլինի, եթե երկխոսությունը չկայանա, Ֆ. Խաչատրյանը պատասխանել է.

Եթե իշխանությունը դա չի ընդունում, մենք կանցնենք հաջորդ քայլին։

Բանախոսը, սակայն,  չի ցանկացել պարզաբանել՝ որը կլինի հաջորդ քայլը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը