Լրահոս

06.06.2011 14:45


ՀԺԿ վարչության քարտուղար. «Տունտունիկն ԱԺ–ում նստելն ու ուրիշների փոխարեն քվեարկելն է»

ՀԺԿ վարչության քարտուղար. «Տունտունիկն ԱԺ–ում նստելն ու ուրիշների փոխարեն քվեարկելն է»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԺԿ վարչության քարտուղար Ֆելիքս Խաչատրյանը, ով նաև ընդգրկված է ՀԱԿ–ի՝ իշխանությունների հետ բանակցությունների գնացող պատվիրակության կազմում, Գալուստ Սահակյանի մեկնաբանությանը (ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասել է՝ քանի որ ընդդիմադիր դաշտում ՀԱԿ–ից բացի կան նաև այլ ուժեր, ՀԱԿ–ի առաջարկած ձևաչափն իրենց համար անընդունելի է) ի պատասխան ասել է, որ այդ խոսքերում ժամանակ շահելու միտում է տեսնում։

Եթե ընդդիմադիր մյուս կուսակցությունները չեն պահանջում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ, ապա ինչո՞ւ պիտի գան ու մեզ հետ խոսեն. չի նշանակում, որ միայն երեք–չորս ամիս պետք է ձևաչափը ճշտենք, ժամանակ կորցնենք, հետո ասենք, թե եկավ հերթական ընտրությունների ժամանակը,–նշել է բանախոսը։

Պատասխանելով ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի մեկ այլ խոսքին, թե ՀԱԿ–ն արտահերթ ընտրությունների պահանջով տունտունիկ է խաղում, և իրենք չեն պատրաստվում այդ խաղի մասնակիցը դառնալ, Ֆ. Խաչատրյանը հակադարձել է՝ Հայաստանում բոլոր դժբախտությունների պատճառն անօրինական իշխանությունների ձևավորումն է։

–Ժողովուրդը կորցրել է վստահությունն օրենսդիր և գործադիր իշխանությունների հանդեպ,–ապա ավելացրել է,–տունտունիկն ԱԺ–ում նստելն ու ուրիշների փոխարեն քվեարկելն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը