Լրահոս

06.06.2011 13:46


ՀՅԴ. «Արդյոք իշխանությունների օրակարգի մեջ ՀԱԿ–ը մտնո՞ւմ է»

ՀՅԴ. «Արդյոք իշխանությունների օրակարգի մեջ ՀԱԿ–ը մտնո՞ւմ է»

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը չի բացառել, որ, չնայած ՀՀԿ–ականների պնդումներին, թե արտահերթ ընտրությունների շուրջ բանակցություններն անհնար են, Սերժ Սարգսյանն, այնուամենայնիվ, անսպասելի որոշում կայացնի։

Մյուս կողմից հասկանում եմ, որ իշխանության մեջ էլ հիմա, բնականաբար, երկու թևի պայքար կա։ Այդ թևերը կազմակերպված իմաստով թևեր չեն, քաղաքական ճակատներ չեն, բայց մտայնություններ են։ Կոնգրեսի մեջ էլ մարդիկ միակարծիք չեն այս երկխոսության վերաբերյալ. մարդիկ կան, որ դուրս եկան ՀԱԿ–ից,– ասել է Վահան Հովհաննիսյանը։

Նրա խոսքերով՝ եթե պատվիրակություններով գնացին բանակցելու, դա ընդհանրապես տարօրինակ է և կնմանվի քաղաքացիական պատերազմի տրամաբանությանը, երբ տարբեր ճակատներում գտնվող նույն ազգի ներկայացուցիչները սպիտակ դրոշով մոտենում են մի կետի ու սկսում բանակցել, թե ով կհանձնվի։

Չգիտեմ՝ արդյոք այդ տրամաբանությա՞մբ են գնալու, բայց պարզ է, որ իշխանություններն էլ իրենց օրակարգն ունեն։ Այդ օրակարգի մեջ ՀԱԿ–ը տեղավորվո՞ւմ է, թե՞ ոչ. սա լուրջ հարց է։ Ես էլ եմ կարծում, որ իշխանությունը պետք է արդեն ներողություն խնդրի ու գնա. այստեղ խնդիրն այն է՝ ումի՞ց ներողություն խնդրի։ Կարծում եմ, որ նա պետք է հասարակությունից խնդրի այդ ներողությունը, այլ ոչ թե ինչ–որ կոնկրետ ուժից,– ընդգծել է Վահան Հովհաննիսյանն ու հավելել, որ դրա համար արտահերթ ընտրությունները պարտադիր չեն. դա կարող է կատարվել հերթական նորմալ ընտրություններով։

Իշխանությունը, նրա խոսքերով, պետք է գիտակցի, որ ինքը հավերժ չէ ու ձախողվել է, բայց եթե այդ գիտակցությունը չկա, ուրեմն բանակցությունների այն սցենարը, որ պատկերացնում է ՀԱԿ–ը, քիչ հավանական է, որ իրականանա։

Նա նաև ընդգծել է.

Եթե ներկայացվում է օրակարգ, իսկ դիմացից ասում են, որ այդ  օրակարգով չեն երկխոսելու, պետք է լուծարես ստեղծածդ հանձնախումբն ու ասես, որ եթե այս թեմայով չես երկխոսելու, ես քո հետ խոսելու բան չունեմ, բայց դա կարծես թե տեղի չի ունենում, նշանակում է, որ կողմերից մեկն ընդունում է, որ քննարկումների օրակարգում կարող է փոփոխություն տեղի ունենալ։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը