Լրահոս

06.06.2011 13:05


Ուժեղ քամու և անձրևների պատճառով

Հունիսի 3-ին  տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզում հորդառատ անձրևների եւ ուժեղ քամու հետևանքով վնասվել են Ռինդ գյուղում՝ 40 հա խաղողի այգիներ, Աղավնաձոր գյուղում՝ 60 հա խաղողի այգիներ, տների և անասնագոմերի տանիքներ` 310 քմ մակերեսով, էլեկտրասյուներ, ինչի հետևանքով գյուղը հոսանքազրկվել է, գերեզմանատանը ընկել է 2 հուշաքար: Վնասներ են կրել նաեվ Եղեգնաձոր քաղաքի բնակիչները: Զոհեր և վիրավորներ չկան:

Դեպքերի մասին տեղյակ են պահվել մարզպետարանի աշխատակիցները:

Նույն օրը՝ ժամը 11.50-ին տեղեկատվութ­յուն է ստացվել, որ քամու հետևանքով վնասվել են Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի թիվ 12  շենքի տանիքի կառուցատարրերը:

Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշ­վարկ:

Հրշեջ-փրկարարների ուժերով իրականացվել է տանիքի մետաղյա թիթեղների և ազբո­շի­ֆեր­ների ապամոնտաժում` 15քմ մակերեսով: ՈՒժեղ քամու և հորդառատ անձրևների հետևանքով Կոտայքի մարզի Սոլակ գյուղում վնասվել են Ասատրյանին պատկանող տան տանիքի կառուցատարրերը` 30 քմ մակերեսով , Գառնի գյուղում՝ Ազատ գետի հունի բարձրացման հետևանքով սելավաջրերը վնասել են գյուղա­միջ­յան ճանապարհները` 500-600մ և լցվել հարակից տարածքում գտնվող խմելու ջրի պոմպա­կա­յան: Պոմ­պա­կայանի աշխատանքը դադարեցվել է, իրականացվել են ջրաբերուկներից մաքրման աշխա­տանք­ներ:

Նույն օրը՝ ժամը 15.16-ին Վայոց ձորի մարզից տեղեկատվություն է ստացվել, որ ուժեղ քամու և հորդառատ անձրևների հետևանքով վնասվել են Զեդեա գյուղի հացահատիկի և բանջարաբոստա­նա­յին մշակաբույսերի ցանքատարածքները` 10 հա, պտղատու այգիների 70%-ը:

Դեպքերի մասին տեղյակ են պահվել մարզպետարանի աշխատակիցները:

Հունիսի 5-ին`ժամը 20.50-ին տեղեկատվություն է ստացվել,որ Լոռու մարզում՝ Ստեփանավան քաղաքում տեղացած ուժեղ անձրևի և կարկուտի հետևանքով պոկվել են  մի քանի խանութների տանիքներ, ջարդվել են ապակիներ, ընկել են ծառեր և վնասվել ավտոմեքենաներ:

Վնասի չափերը ճշտելու նպատակով քաղաքապետարանում ստեղծվել է հանձնաժողով:

Տարածքը «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում:

Այս խորագրի վերջին նյութերը