Լրահոս

06.06.2011 13:24


Գալուստ Սահակյան. «ՀԱԿ–ը հիմա դեռ տուն–տունիկ խաղալու վիճակում է»

Գալուստ Սահակյան. «ՀԱԿ–ը հիմա դեռ տուն–տունիկ խաղալու վիճակում է»

Այսօր «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյաննանդրադարձել է Հայ ազգային կոնգրես–իշխանություն երկխոսությանն ու նշել, որ ՀԱԿ–ը պարզապես նեղն ընկած պահին իբր թե կարողացել է այնպիսի մի ներուժ հավաքել, որ փորձում է բոլոր քաղաքական ուժերի փոխարեն խոսել, և օրակարգի մեկ հարց է դնում՝ արտահերթ ընտրությունները.

–Իրենց թվում է, թե դա հենց պետք է որոշեն միայն ՀԱԿ–ն ու իշխանությունը, իսկ մնացած քաղաքական ուժերը երկրորդական են։ Իսկ մենք այդ ամբիցիաներին տուրք տալու որևէ խնդիր չունենք։ Մենք ընդամենը ասում ենք՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական ցանկացած բնույթի հարցերի ոչ միայն կարող ենք պատասխանել, այլ որպես իշխանություն՝ նաև պարտավոր ենք պատասխանել։ Ֆորմատներ ընտրելը նշանակում է մի նպատակահարմար խաղի կանոններ ներկայացնել քաղաքական դաշտում և սկսել խաղալ հայտնի պրոբլեմի շրակայքում։ Մենք դրա ժամանակը չունենք։

Այնուհետև Գալուստ Սահակյանը նշել է.

–Եթե ոլորտային խնդիրներ կան, պատրաստ ենք ցանկացածի հետ քննարկել, և դա երկխոսություն է։ Բոլորն էլ՝ բոլոր երեխաները, մանկապարտեզի, դպրոցական տարիներից տուն–տունիկ են խաղում, նոր են ընտանքի կազմում։ Էս մարդիկ հիմա դեռ տուն–տունիկ խաղալու վիճակում են։ Մենք այդ խաղը չենք ուզում խաղալ, մասնակից դառնալ։ Բայց խնդիրների թելադրանքով կկարողանանք քննարկումներ կազմակերպել։ Արտահերթ ընտրությունների շուրջ երկխոսելն այն խաղալիքն է, որը փորձում են հասարակությանը մատուցել, որպեսզի հասարակությունը ավելի ոգևորված լինի դեպի ՀԱԿ միավորումը։Արտահերթ ընտրությունների մասին խոսելն այսօր ծիծաղելի է։ Նախ, դրա համար քաղաքական որևէ գործոն չկա, այսօր նաև միջազգային հանրությունն է այդ բանի մասին խոսում։ Միթե՞ միայն մենք դատապարտված ենք ընտրություններից խոսել։ Մենք չե՞նք կարող թոշակներից խոսել, ժողովրդի սոցիալական վիճակից խոսել, գյուղատնտեսությունից խոսել։ Իսկ ինչ վերաբերում է քաղաքական գործընթացներից խոսելուն, մեկ խնդիր կա խոսելու՝ առաջիկա հերթական ընտրությունները։ Մենք կարող ենք բավականին կառուցողական լինել բոլոր քաղաքական ուժերի հետ, իսկ գաղափարը հետևյալն է՝ որպեսզի ավելի ու ավելի լավ ընտրություններ ունենանք։Մարդիկ չեն մտածում, որ յուրաքնաչյուր արտահերթ ընտրությունների համար նախ բազա է անհրաժեշտ, առավել ևս՝ ցանկացած արտահերթ ընտրություն ետ է գցում գործընթացները։Ուղղակի խնդիր կա, քաղաքական ուժեր են, իրենց ռազմավարությունը մշակում են այնպիսի մեսիջներով, որպեսզի հասարակությունն ավելի ուշադիր լինի իրենց նկատմամբ։ Մենք այդ խաղն արդեն անցել ենք, մենք այդ խնդիրը չունենք այսօր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը