Դավաճան վիժվածքը որոշել է ոտքից գլուխ շուռ տալ աքսիոմատիկ պարզ ճշմարտությունները
Դավաճան վիժվածքը որոշել է ոտքից գլուխ շուռ տալ աքսիոմատիկ պարզ ճշմարտությունները։ Օրինակ` խաղաղություն ես ուզում, պատրաստվի՛ր պատերազմի։
Կոնկրետ Արցախի մասով։ 30 տարի շարունակ ով չէր ալարում` բարձրաձայնում էր, որ Ադրբեջանը նոր պատերազմ չի սկսի, քանի դեռ հակամարտության գոտում ուժերի հավասարակշռությունը չի խախտվել. հենց հասկացավ, որ կշեռքի նժարն իր կողմն է թեքվել, նույն պահին կգնա ռազմական նոր արկածախնդրության։
Հիմա սա` էս ախմախը, իրեն ճղում է, թե բա` ճիշտ հակառակը. թուրքը տեսավ, որ Հայաստանն իր զգայուն ղեկավարությամբ «պատրաստվում է պատերազմի»` 7 մղոնանոց քայլերով առաջ է գնում, զարգացնելով տնտեսությունը, արմատախիլ անելով կոռուպցիան, «ամրապնդում» բանակը` մեկուսացնելով պատերազմ անցած փորձառու հրամանատարներին, առաջին գիծ բերելով անգործունակ, անսկզբունք, անողնաշար կադրերի, «արդիականացնելով» իր ռազմական տեխնիկան անհրթիռ «կործանիչներով» ու 70-ականների մետաղի ջարդոնի հավասարեցված «օսա-օկա»-ներով, «տուտ ժե» հարձակվեց ու գրավեց Քոչարյանի ու Սերժի թեթև ձեռքով դեռ 30 տարի առաջ «հանձնված», բայց, չգիտես ինչու, անառիկ Արցախը ազատագրված (իր ասելով` «օկուպացված») տարածքներով հանդերձ։
Դավաճան վիժվածքը որոշել է ոտքից գլուխ շուռ տալ աքսիոմատիկ պարզ ճշմարտությունները